Ինչո՞ւ են անտեսել «Ելք»-ին․ մանրամասներ «Հայաստան-Սփյուռք 6-րդ» համաժողովից

Լուրեր

14.11.2024 | 23:29
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չաբահար նավահանգիստ
14.11.2024 | 23:16
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Ֆարերյան կղզիների թիմին
14.11.2024 | 23:00
Սլովակիան դեկտեմբերին գազ կներկրի Ադրբեջանից
14.11.2024 | 22:48
Թուրքիայի կառավարությունը հետ է կանչել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը քննադատություններից հետո
14.11.2024 | 22:33
Հունաստանը նախատեսում է փակել ավելի քան հարյուր ռազմաբազա
14.11.2024 | 22:19
Ադրբեջանը և Թուրքիան ռազմածովային համատեղ զորավարժություններ կանցկացնեն
14.11.2024 | 22:07
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.11.2024 | 21:56
«Հրեշավոր լրահոսը» Փաշինյանի օրոք․ մեկ ասմվա ընթացքում երկու զինվոր է մահացել՝ խաղաղ պայմաններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2024 | 21:46
Եվրոպայում գազի գինը հասել է այս տարվա ամենաբարձր ցուցանիշին
14.11.2024 | 21:31
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
14.11.2024 | 21:13
Կտրականապես մերժում ենք անհիմն տեսակետները․ Նիդերլանդների ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի մեղադրանքներին
14.11.2024 | 20:59
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.11.2024 | 20:43
Ալեն Սիմոնյանը Հունգարիայի ԱԺ նախագահին հրավիրել է Հայաստան
14.11.2024 | 20:42
Դամասկոսին իսրայելական հարվածի հետևանքով 15 մարդ է զոհվել
14.11.2024 | 20:30
Եթե ՔՊ-ին մի բան եմ ասում, ընդունում են, չպետք է հերոսաբար ասեմ՝ սրիկա եք․ Արծվիկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ելք» խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչները հայտարարում են՝ «Հայաստան-Սփյուռք 6-րդ» համաժողովին չեն հրավիրվել, Սփյուռքի նախարարությունից էլ վստահեցնում են՝ Նիկոլ Փաշինյանի անունով հրավիրատոմս են ուղարկել խորհրդարան։ «Ելք» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու նույն խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իրենց ֆեյսբուքյան էջերում անդրադարձել են համաժողովին՝ հայտնելով, որ իրենց չեն հրավիրել։

«Երևանում կազմակերպում են համահայկական միջոցառում, որին չեն հրավիրում խորհրդարանական ընդդիմությանը, քանի որ մենք կարող ենք մերկացնել նրանց ողջ սնանկությունն ու ներկայացնել Հայաստանի զարգացման տարբերվող մոտեցումներ: Արդյունքում, իշխանությունները նույնիսկ մենաշնորհի են վեր ածել սփյուռքը` մոլորեցնելով սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչների, կազմակերպելով համահայկական հավաք և դրանից դուրս թողելով իրենց նեղ շրջանակից դուրս գտնվողներին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Էդմոն Մարուքյանը։

Factor.am-ը Մարուքյանից հետաքրքրվեց, թե «Ելք»-ի կարծիքով միտումնավո՞ր չեն իրենց հրավիրել, ինչին Մարուքյանը զարմանքով պատասխանեց․ «Էդքան փոքր ո՞ւժ ենք, որ մոռանան»։ Սփյուռքի նախարարությունից փորձեցինք հասկանալ, թե ինչո՞ւ «Ելք»-ին հրավերներ չեն ուղարկվել, նախարարության լրատվական վարչությունից սկզբում ասացին, որ կփորձեն հստակեցնել, ապա ասացին, որ Նիկոլ Փաշինյանի անունով որպես խմբակցության ղեկավար հրավիրատոմս եմ ուղարկել խորհրդարան։

Հարցրեցինք՝ ինչո՞ւ բոլորի անունով չեն հրավիրատոմսերը եղել, նախարարության մամուլի խոսնակն ասաց, որ բոլորին չեն հրավիրել՝ ուղղակի ներկայացուցիչների: Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց հեռախոսով մեկնաբանություն տալ։ Զրուցեցինք նաև «Ելք» խմբակցության երրորդ ուժի՝ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանի հետ, որը ևս ասաց՝ հրավիրատոմս «Հանրապետություն» կուսակցությունը չի ստացել։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք տեղյա՞կ է Փաշինյանի անունով հրավիրատոմս ուղարկվել է խորհրդարան, այդ մասին Զեյնալյանը ոչինչ չգիտեր։ Խնդրի վերաբերյալ նախագահի մամուլի քարտուղարից չհաջոցվեղ մեկնաբանություն ստանալ․ վերջինս չպատասխանեց հեռախոսազանգերին, իսկ հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցը, լսելով հարցը, անջատեց հեռախոսը։

 

Սեդա Ղուկասյան