Հոգեբանական ճնշման գործողություն է, շանտաժ. փորձագետները՝ S-400-ները Հայաստանի դեմ օգտագործելու հնարավորության մասին

Լուրեր

18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
Բոլորը

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը հոգեբանական ճնշման գործողություն է համարում ադրբեջանական կողմի տարածած տեղեկություններն այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Թուրքիան ՌԴ-ից ձեռք բերած S-400 համակարգերը կօգտագործի Հայաստանի դեմ:

«S-400-ը հարձակողական զենք չէ: Դրանք տեղադրվում են Անկարայի շրջակայքում՝ Թուրքիայի մայրաքաղաքը պաշտպանելու համար: Ինձ թվում է՝ սա ավելի շատ հոգեբանական ճնշման գործողություն է, որովհետև Անկարայից Հայաստան այն հազիվ թե ինչ-որ բան անի: Խոսքը, հավանաբար, այն մասին է, որ այդ ՀՕՊ համակարգերով, գուցե, հայկական ավիացիոն միջոցներ փորձեն ճնշել, բայց, կրկնում եմ, դրանք տեղադրվում են Անկարայի շրջակայքում: Գոնե այս պահի դրությամբ թուրքական կողմի ծրագիրն այդպիսին է»,- ասաց Կարեն Վրթանեսյանը:

Ռազմական փորձագետը համաձայն չէ տեսակետներին, որ թուրքական կողմի սպառազինությունում S-400-ների առկայության պարագայում չեզոքանում է Հայաստանի «Իսկանդեր»-ներից իրենց սպառնացող վտանգը:

««Իսկանդեր»-ն այդ ՀՕՊ համակարգի միջոցով որսալը բավականին բարդ է: Առավել ևս, եթե այդ հրթիռները Բաքվի վրա են թռնում: Անկարայից Բաքվի վրա թռչող հրթիռը որսալը մի քիչ իրատեսական չէ»,- ասաց փորձագետը:

Վրթանեսյանը նաև կարծիք հայտնեց, որ այսքան աղմուկից հետո վերջապես ձեռք բերված S-400-ները Թուրքիան չի օգտագործի Ադրբեջանի համար. «Թուրքիան շատ մեծ դժվարություններով ձեռք բերեց այդ ՀՕՊ համակարգերը, դրա պատճառով ընկավ ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ, մասնավորապես՝ դուրս մնաց F-35 կործանիչների ծրագրից: Եվ, անկեղծ ասած, չեմ կարծում, որ գոնե այս խմբաքանակը՝ 4 դիվիզիոնը, որ ստացավ, Թուրքիան ծախսի Ադրբեջանի համար: Ճիշտ է, Բաքուն Անկարայի դաշնակիցն է, բայց Թուրքիան ավելի առաջնային ու կարևոր խնդիրներ ունի: Ինձ թվում է՝ սրանք ադրբեջանական, այսպես ասած, փորձագետների կողմից քարոզչական գործողություններ են»:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը նույնպես հավանական չի համարում S-400-ները Հայաստանի դեմ կիրառելը, իսկ ադրբեջանական կողմից տարածվող տեղեկությունները շանտաժ է որակում:

«Անիմաստ շանտաժ է, ռազմավարական շանտաժ: Հոգեբանական ճնշման ձև է և տգետ հաշիվ»,- ասաց նա:

Քաղաքագետը նաև բացառում է, որ ինչ-որ տարբերակով S-400-ները կհայտնվեն Ադրբեջանի տարածքում: «S-400-ն ատրճանակ չի, որ գրպանը դնեն, տանեն: Երկրորդ՝ մատակարարող կողմը, երբ այդ մասշտաբի զենք է մատակարարում, որոշակի պայմաններ է դնում: Բացի այդ՝ մենք էլ ռազմավարական նշանակության հրթիռներ ունենք, որոնք կարող ենք օգտագործել»,- ասաց նա:

Լևոն Շիրինյանն առաջարկում է հիմա ուշադիր հետևել Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններին. «Հիմա թուրքերն ԱՄՆ-ի հետ պարզելու բան ունեն: Մենք այնքան ուշադիր պետք է հետևենք, որ օգուտներ քաղենք, որովհետև այս կամ այն կերպ մեր շահերը շոշափվելու են: Սա է գլխավոր հարցը»: