«Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ի աշխատակիցները դիմել են ՄԻԵԴ

Լուրեր

04.04.2026 | 15:16
Կիլիան Մբապեն նշել է իր թերությունը խաղադաշտում
04.04.2026 | 15:00
Փաշինյանը չէր արդարանում Պուտինի մոտ, գործընկերային բացատում էր` Սահմանադրությունը թույլ չի տալիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 14:52
Գազի գինը չի փոխվի ՌԴ-ին պետք է, որ ՀՀ-ն մնա ԵՏՄ-ում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 14:44
Արման Ծառուկյանի ու Դիլոն Դենիսի մենամարտը չեղարկվել է
04.04.2026 | 14:28
Ալեն Սիմոնյանը փողոցում հայհոյելուց հետո ՔԿ չի հրավիրվել
04.04.2026 | 14:08
«Արցախը Հայաստան է և վերջ» ասելով հանձնեցին Արցախը. Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 13:51
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
04.04.2026 | 13:47
Հնդկաստանի ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Արարատ Միրզոյանին՝ Իրանից իր երկրի քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար
04.04.2026 | 13:34
ՔՊ 8-րդ արտահերթ համաժողովը. ՈւՂԻՂ
04.04.2026 | 13:25
Ինչու նախկինում Արցախի անկախությունը չճանաչեցինք. Սերժ Սարգսյանը պարզաբանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 13:10
Հայ մարմնամարզիկները հաջող են մեկնարկել աշխարհի գավաթում
04.04.2026 | 12:43
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
04.04.2026 | 12:33
Պայթյուններ են տեղի ունեցել Թեհրանի հյուսիսում․ ԶԼՄ-ներ
04.04.2026 | 12:31
Ռոնալդուն վերադարձը խաղադաշտ նշել է երկու գոլով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 12:24
Իրաքի Բասրա նավթային ընկերության համալիրում ԱԹՍ է կործանվել․ Al Jazeera
Բոլորը

2015 թվականից լուծարված «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ն ճանաչվել է սնանկ, աշխատակիցները ներառվել են ընկերության պարտատուների ցուցակում, և եթե սնանկ ճանաչված ընկերությունը չի կարողանում վճարել իր աշխատակիցների աշխատավարձերը, ապա դա պետք է կատարվի երաշխիքային ընկերությունների կողմից, որոնք, սակայն, Հայաստանում չկան, հետևաբար այդ վճարումները պետք է կատարվեն ՀՀ պետական բյուջեից. այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով սնանկ ճանաչված ընկերության աշխատակիցների հարցով ՄԻԵԴ ներկայացրած հայցի բովանդակությանը, ասաց  գործով  զբաղվող պաշտպան  Արտավազդ Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ սնանկ ճանաչված ընկերության գործը  հայաստանյան դատական ատյաններում քննելուց հետո հանգել են այն եզրակացության, որ դատարանները անգործության են մատնված, որոշել են դիմել ՄԻԵԴ։

««Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ի 22 անձ դիմել էր դատարան՝ խմբային հայցով։ Ընդհանուր առմամբ՝  այս ընկերության յուրաքանչյուր աշխատակցի պետք է վճարվի 9 ամսվա աշխատավարձ և եթե հաշվարկենք այս տարբերակով, ապա կտեսնենք, որ «Նաիրիտ»-ի նման մեծ ընկերության տասնյակ հազարներով աշխատակիցների պետությունը պետք է վճարի ահռելի չափով գումար»,- ասաց  պաշտպանը։

Ասուլիսին ներկա «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ի նախկին աշխատակից Գոհար Թամամյանն էլ նշեց, որ ինչպես նախկին իշխանության, այնպես էլ նորերի պարագայում իրենց հարցը չի լուծվում։

«Դիմել ենք վարչապետին, հանդիպել ենք աշխատակազմի ղեկավարի հետ, դե հիմա էլ անորոշ վիճակում սպասում ենք»,- ասաց  Թամամյանը։

«Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցը նաև հայտնեց․ «Մինչև Գասպարյանի (նկատի ունի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին- խմբ․) գահին նստելը, մեր հիմնարկը շատ լավ աշխատում էր, Գասպարյանը նստեց գահին, անմիջապես քանդել տվեց»։

Հիշեցնենք, որ «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ն գտնվում էր ՀՀ ոստիկանության ենթակայության տակ։

Աղավնի Սուքիասյան