ՍԴ-ի գործառույթները մեր հասարակության 90 տոկոսը չգիտի. Տարոն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ

– Պարո՛ն Սիմոնյան, Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է խորանալ, ենթադրում եմ՝ լսել եք թե՛ վարչապետի տեսակետը, թե՛ Հրայր Թովմասյանի: Ինչպիսի՞ն է «Լուսավոր Հայաստան»-ի դիրքորոշումը:

– Մենք մեր տեսակետը բազմիցս հնչեցրել ենք, ասել ենք, որ խոսքը սահմանադրական ճգնաժամի մասին չէ: Այստեղ կա մեկ մեկնաբանություն, որին հարում են նաև այլ մասնագետներ և գտնում են, որ դատավոր-անդամ այս հարաբերակցության հետ խնդիր կա, պետք է վերանայել, քննարկման առարկա դարձնել, բայց սահմանադրական ճգնաժամ չկա: Այլ բան է, որ իշխանությունը չի ընդունում ՍԴ գործող նախագահին՝ հաշվի առնելով տարաբնույթ պատճառներ, մենք էլ դեմ էինք Հրայր Թովմասյանին, նշում էինք, որ քաղաքական փոխկապակցվածություն կա ՀՀԿ-ի հետ, ինչը բացառվում է ՍԴ անդամի դեպքում։ Բացի այդ՝ պարոն Թովմասյանը չսպասեց համապատասխան դրույթների՝ ուժի մեջ մտնելուն և ընտրվեց այն իրավիճակում, որը հնարավորություն տվեց նրան պաշտոնավարել մինչև 65 տարեկանը: Այսօրվա իշխանության բարձրացրած հարցը իրավունքի տեսանկյունից լրիվ այլ խնդիր է, մենք պետք է հասկանանք՝ քաղաքական իշխանությունը փորձելու է ամեն գնով պարոն Թովմասյանին ստիպել լքե՞լ պաշտոնը, թե՞ իրավական ճանապարհով է գնալու: Եթե իրավական եղանակներ կան, ապա գործի դրեք այդ եղանակները, իսկ եթե չկան, ապա մեկ դատավորին փոխարինել մեկ այլ դատավորով, որոնք երկուսն էլ փոխկապակցվածություն ունեն մեկը՝ նախկին, մյուսը՝ ներկա իշխանության հետ, ապա այստեղ մենք խնդիր տեսնում ենք:

– Այսինքն՝ կարծում եք, որ Հրայր Թովմասյանը հիմա՞ էլ է սպասարկելու ՀՀԿ-ի շահերը։

– Ես ոչինչ չեմ բացռում:

– Ստացվում է, որ իշխանության մտավախությո՞ւնն էլ է տեղին։

– Այդպես որ նայեք, մեր բոլոր դատավորները որոշակի փոխկապակցվածություն կարող են ունենալ։ Պետք է պարզապես առանձին որոշումներով հասկանալ Հրայր Թովմասյանի փոխկապակցվածությունը նախկին իշխանության հետ։

– Ըստ Հրայր Թովմասյանի՝ հեղափոխությունից հետո դատական իշխանության անփոփոխելիությունն է նրա անկախության երաշխիքը, համակարծի՞ք եք:

– Բնական է, որ նոր իշխանությունը կասկածի տակ է դնելու նախկինների գործունեությունը, բայց եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա կստացվի՝ յուրաքանչյուր անգամ, երբ իշխանություն է փոխվում, պետք է դատական իշխանությունն էլ փոխվի։ Կստացվի՝ իշխանությունների տարանջատման սկզբունքը չի գործի:

– ՍԴ–ն վայելո՞ւմ է ժողովրդի վստահությունը։

– Պետք է հասկանանք, թե որ դատարանն ինչ գործառույթ ունի և, համապատասխանաբար, ինչ կարող է անել: Սահմանադրական դատարանի գործառույթները, վստահ եմ, մեր հասարակության 90 տոկոսը չգիտի։ Նրանց թվում է՝ ՍԴ-ն առաջին ատյանի դատարանի պես արդարադատություն է իրականացնում, մինչդեռ այն քաղաքացիներին առնչվող հարցերով ընդամենը լուծում է քաղաքացիների վրա գործած օրենսդրական ակտերի սահմանադրականության հարցը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան