Իջևանում տեղի ունեցած բախումներից հետո ոստիկանները չեն լքել քաղաքը․ մարդիկ տեսախցիկներից խուսափում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Ապօրինի ծառահատումները արգելելու իշխանության որոշումը Իջևանում հուլիսի 17-ին դարձավ բախման առիթ։ Դեպքից օրեր անց Factor.am-ի նկարահանող խումբը փորձեց հասկանալ, թե ինչ իրավիճակ է Իջևանում, ինչ տեսակետ ունեն Իջևանցիները կատավածի վերաբերյալ։

Մեր նկարահանման պահին բազում ոստիկաններ կային քաղաքում։ Իջևանցիները մեծավմասամբ խուսափում էին տեսախցիկի առաջ խոսելուց։ Նրանցից մեկն էլ մեզ ասաց, որ վերջին օրերին ոստիկանները քաղաքում ավելի շատ են, քան իջևանցիները, և պնդեց՝ էլ ո՞վ համարձակություն կունենա խոսել։

Այցելեցինք նաև Իջևանի անտառների՝ Խաչարձանի անտառապետություն կոչվող հատվածը, որտեղ մեզ դիմավորած անտառապահը հրահանգեց իրեն չնկարահանել։ Ասաց, որ առաջին և վերջին անգամ նկարվել է անձնագրի համար, փոխարենը նեղսրտեց՝ աշխատավարձերը ցածր է, 65 հազար դրամով ընտանիք պահել չի լինում։ Անտառի միայն մի փոքր՝ մեզ հասանելի հատվածում մոտ տասը կոճղ կար։ Անտառապահն ասաց, հատ-հատ են ծառերը կտրում տանում, հիմնականում գիշերով, երբ հսկողներ չեն լինում։ Տեղեկացրեց նաև, որ տարածքը մեծ է, անտառապահները՝ քիչ։

Իջևանյան բախումներից հետո դեպքի վայր շտապած ոստիկնապետ Վալերի Օսիպյանը կատարվածից օրեր անց անդրադառնալով ապօրինի ծառահատումներին հավաստիացնում է ապօրինի ծառահատումներից գերշահույթներ ստացող, սակայն մշտապես ստվերում գտնված անձինք Ոստիկանության տեսադաշտում են։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ Իջևանում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանության գործով մեղադրանք է առաջադրվել 13 անձի։ Նրանցից 10-ը կալանավորվել են, 2-ի նկատմամբ կիրառվել է գրավ, մեկի նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Կալանավորված անձանցից՝ Վահրամ Սիմոնյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալին կալանավորել են մեկ ոստիկանի ցուցմունքով, նշեց, որ Սիմոնյանի բախումների հետ կապ չունի։ Փաստաբանի պնդմամբ՝ Վահրամ Սիմոնյանին կալանավորվելը ինքնանպատակ է, գրավի միջնորդություն է պատրաստվում ներկայացնել։ Արա Ղարագյոզյանի կարծիքով՝ պիտի պատասխանատվության ենթարկվեն ինչպես իրականում ոստիկանին հարվածած անձինք, այնպես էլ այն ոստիկանները, որոնք հարվածել են քաղաքացիներին։

Ոստիկանության մամուլի ծառայությունից Factor.am-ին հայտնեցին, որ Իջևանի բախումներից տուժած 11 ոստիկանից 8-ը շարունակում է գտնվել ամբուլատոր բուժման մեջ՝ ոստիկանության պոլիկլինիկայում։

Նշենք, որ հուլիսի 10-ին խորհրդարանը միաձայն ընդունել էր Քրեական և վարչական օրենսգրքում փոփոխություն է կատարելու մասին նախագիծը։ Ըստ այդմ՝ ծառահատումը այսուհետ կենթադրի ոչ միայն վարչական տույժ, այլև քրեական պատիժ։

Թե ինչպես պետք է անվնաս պահպանվեն անտառները, վերացվեն անօրինական ճանապարհով ծառահատումները և միևնույն ժամանակ լուծվեն անտառի շրջակայքում բնակվող անձանց սոցիալական խնդիրները՝ հարցեր են, որոնց պատասխանները պետք է տա կառավարությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան