Կոռուպցիայի դեմ պայքարի եռաչափ խաղ` թումոցիների կողմից

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մինչ Հայաստանի Հանրապետության կառավարությունը տարիներ շարունակ կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրեր է փորձում մշակել, ընդամենը մեկ տարում, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երեխաների մի թիմ ստեղծել է հակակոռուպցիոն եռաչափ ուսուցողական խաղ՝ «Նետոյի առասպելը», ինչպես նաև ինտերակտիվ վեբ-կոմիքս, որտեղ ավելի ծավալուն ներկայացված է ընդհանուր խաղի պատմությունը, կերպարների նկարագրությունը:

Խաղը և կոմիքսը ստեղծելու միտքը ծնվել է «Թումո»-ի և Եվրամիության համատեղ համագործակցությունից: Թեման ուսումնասիրվել է մասնագետների կողմից, թիմի համար անցկացվել սեմինարներ: Խաղը ստեղծողները հասկացել են՝ կոռուպցիան միայն կաշառք տալը չէ: Բոլոր դեպքերը ներառված են խաղում: Այստեղ հաշվի են առնվել ինչպես Հայաստանում տեղի ունեցող կոռուպցիոն դեպքերն ու դեմքերը, այնպես էլ ամբողջ աշխարհի:

Խաղը նախատեսված է 10-21 տարեկանների համար: Այն ստեղծողները կարծում են՝ կերպարների և վիրտուալ աշխարհի տարօրինակությունը շատերի համար գրավիչ կլինի: Խաղերն այնպես են կառուցված, որ խաղացողը հասկանա՝ անարդարությունների հետ գործ ունի: Ի դեպ, խաղը ստեղծողները վերջերս Գերմանիայից հաղթանակով են վերադարձել:

Հակակոռուպցիոն այս խաղը լավագույն ստեղծարար նորարարություն ճանաչվեց եվրոպական Nice Awards մրցույթում՝ հայտնվելով 100-ից ավելի դիմորդներից ընտրված լավագույն հնգյակում: Իսկ խաղի շնորհանդեսը կլինի դեկտեմբերի 9-ին՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը:

 

Մանրամասները՝ տեսանյությում

 

Մարինե Խաչատրյան