35 մլն դրամ՝ 6 ամսում՝ Ամուլսարի հանքավայրը շահագործողից․ Գնել Սանոսյանի հայտարարագիրը

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

«Լիդիան Արմենիա» ընկերությունում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Գնել Սանոսյանը 2025-ին ընկերությունից ստացել է 35․1 մլն դրամ եկամուտ։ Այս գումարը, ըստ էության, 6 ամսվա աշխատավարձ է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, Գնել Սանոսյանին Ամուլսարի հանքավայրը շահագործող ընկերությունում կառավարության ներկայացուցիչ է նշանակել անցած տարվա հունիսի 30-ին:։ Մինչ այդ՝ 2021-2024 թվականներին, Սանոսյանը զբաղեցրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը։

Նախկին պետական պաշտոնյան 2025 թվականի գույքի և եկամուտների հայտարարագիր է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ըստ այդմ՝ Սանոսյանի եկամուտն անցած տարի ընդհանուր կազմել է 66․6 մլն դրամ։ Բացի այդ 35․1 մլն-ից նա աշխատավարձ է ստացել Երևանի պետական համալսարանից՝ 152 հազար դրամ, հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձ ՊԵԿ-ից՝ 1․2 մլն դրամ, իր եղբայրներից՝ Վահան և Վարդան Սանոսյաններից ստացել է 2․3 մլն ռուբլի, և նվիրատվություններ ընկերներից ու հարազատներից՝ 28․8 հազար դոլար, 12․3 հազար եվրո ու մոտ 2․5 մլն դրամ։ Այս նվիրատվությունները, ըստ ամենայնի, Սանոսյանի որդու ծննդյան կապակցությամբ է։

Սանոսյանը «Միկշին» ընկերությունից բնակարանի գնման իրավունք է ձեռք բերել մոտ 45․9 մլն դրամով, իսկ 2025-ի տարեվերջի դրությամբ նրա հիփոթեքային վարկի մայր գումարի մնացորդը 39․8 մլն դրամ է եղել։

Սանոսյանը հայտարարագրել է կանխիկ միջոցներ՝ 12․3 հազար եվրո, 28․8 հազար դոլար, 3․7 մլն ռուբլի և 18․9 մլն դրամ։ Նրա բանկային հաշվին տարեվերջին եղել է 4․6 մլն դրամ։

Սանոսյանն ունի 2012 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա։ Բնակվում է Երևանի Նոր նորք թաղամասի բնակարանում, որն իրեն չի պատկանում։ Նա որևէ անշարժ գույք չի հայտարարագրել։ 

Գայանե Խաչատրյան