Եթե ՀՀ-ն, հանձին դատարանի, իրավական գնահատական չտա պետության զավթմանը, թավշյա հեղափոխությունը համարեք տապալված. Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ

– Պարո՛ն Սաքունց, երեկ մամուլում լուրեր հրապարակվեցին, որ իրավապահներն ուսումասիրում են Հրայր Թովմասյանի՝ Ազգային ժողովում աշխատելու շրջանում կատարած հնարավոր չարաշահումները: Ի՞նչ կարող է սա նշանակել, ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը:

– Եթե ստուգումների մասին է խոսքը, ապա, երևի թե, դրանք պետք է սկսվեին ոչ միայն Ազգային ժողովում, այլ նաև Արդարադատության նախարարությունում, որովհետև հաշվի առնելով համակարգի բնույթը, գործադիր իշխանության ներկայացուցչի լիազորություններն են, որ ընդգրկել են հարցեր, որոնք կարող են ինչ-որ հնարավոր չարաշահումներ բացահայտել: Բայց այն, որ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին են այդ ստուգումներն իրականացվում, տրամաբանորեն հարց է առաջանում՝ արդյո՞ք դա պայմանավորված չէ այդ իրավիճակով: Մանավանդ, որ կան Հրայր Թովմասյանի հրաժարականի կոչեր, բայց նա, բնականաբար, հրաժարական տալու ցանկություն չունի և հիմքեր չի տեսնում: Այդ ստուգումների իրականացումը հենց այս պահին ընկալվում է որպես ընտրողական կամ թիրախային մոտեցում:

– Եվ դա կարո՞ղ է, օրինակ, ներկայացվել որպես ճնշում դատական իշխանության նկատմամբ:

– Դա կախված է ստուգումների արդյունքներից: Այսինքն՝ ինչ են ստուգելու և ինչ են բացահայտելու: Մյուս հարցը՝ իսկ ո՞ւմ ստուգեն այն ժամանակվա գործադիր իշխանության մեջ գտնվողներից, որ որևէ խնդիր, մտահոգիչ փաստ չհայտնաբերեն: Եվս մեկ հարց է՝ ինչո՞ւ այնպիսի իրավիճակ ստեղծել, առանձին, ըստ էության, թիրախային ստուգումներ իրականացնել՝ կապված որոշակի իրավիճակների հետ, որն անխուսափելիորեն թողնում է հետապնդման տպավորություն: Այն դեպքում, երբ հիմքերը կարող էին ստուգվել՝ առանց կոնկրետ իրավիճակների: Սրա հետ կապված, երբ մենք անընդհատ առաջարկում էինք, որ պետք է իրականացնել վեթինգ՝ կոնկրետ դատական համակարգում, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի անդամների նկատմամբ, իմաստը հենց սա էր, որ համակարգային մոտեցման ձևավորման և դրա շրջանակում զտման իրականացման դեպքում տպավորություն չէր ստեղծվի, որ ընտրողական մոտեցում են ցուցաբերում հնարավոր հանցագործություններ կատարած անձանց բացահայտելու տեսակետից: Նույնը վերաբերում է գործարարներին, պաշտոնատար այլ անձանց:

– Վարչապետը հայտարարեց կոշտ, վիրահատական միջամտությամբ վեթինգ իրականացնելու մասին ամբողջ դատական համակարգում: Ի՞նչ եղավ երկու-երեք ամիս հետո:

– Չեմ կարող ասել, իրենց պետք է հարցնել: Վարչապետը խնդիրը հստակ դնում է, որովհետև քաղաքական գործառույթների իրականացման ընթացքում առնչվում է ինչ-որ խնդիրների: Եվ այդ խնդիրներն ինքը ձևակերպում է: Չնայած այդ խնդիրը ձևակերպված էր վաղուց: Երբ մենք խոսում էինք հեղափոխության հենց առաջին օրերից անցումային արդարադատության անհրաժեշտության մասին, որի մասին վարչապետը հայտարարեց անցած տարվա օգոստոսի 17-ի հանրահավաքի ժամանակ, դա ենթադրում էր, որ այդ հայտարարությունից հետո անցումային արդարադատության մասին առաջադրանքը պետք է ի կատար ածվեր: Ի դեպ՝ վեթինգն անցումային արդարադատության գործիքներից մեկն է: Պետության զավթման գործիք հանդիսացած պետական ինստիտուտները պետք է մաքրվեին վեթինգի կամ զտման միջոցով, իսկ դա նշանակում է՝ գործիք պետք է մշակվեր, նաև գնահատումներ տրվեին: Դա, ի դեպ, չէր ենթադրում քրեական հետապնդումներ, ուղղակի վեթինգի ընթացքում դու անվստահության հիմքեր ես ձևավորում, ասում ես՝ դուք անվստահելի եք այդ համակարգում, որը կարող է դառնալ քննության առարկա, և մարդուն առաջարկում ես իր դեմքը փրկելու տարբերակ, այսինքն՝ ազատվիր, և նրա փոխարեն ներառում ես նոր մարդկանց: Հիմա հարց է բարձրացվում, թե նոր մարդիկ որտեղից գտնենք: Նոր մարդկանց միշտ էլ կարելի է գտնել: Կարևորը՝ հասկանալ դրա նշանակությունը: Այսինքն՝ իրավական անվտանգության հասկացությունը, որը բազմիցս չարչրկված ձևով ներկայացվում է որպես հակափաստարկ, հիմնավորում չունի, որովհետև նման տիպի դատաիրավական մարմինները՝ նման բնույթի մարդկանցով, որոնք միջոց են հանդիսացել պետության զավթման, նրանք արդեն իրավական անվտանգությունը սասանողներն են:

– Պարո՛ն Սաքունց, անդրադառնանք նաև Սահմանադրական դատարանի որոշմանը: Կասեցվեց Քոչարյանի գործով քննությունն ու դիմեցին ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով: Ինչպե՞ս եք գնահատում այդ որոշումը:

– Իրավական առումով ասեմ, որ կարող են դիմել: Բայց սա, միաժամանակ, փորձ է՝ խուսափել քաղաքական պատասխանատվությունից, որովհետև, այնուամենայնիվ, որոշումը վերաբերելու է այնպիսի անձի կողմից սահմանադրական կարգի տապալմանը, որն ունի քաղաքական նշանակություն: Եթե մենք չկարողանանք Հայաստանի Հանրապետությունում իրավական գնահատական տալ պետության զավթման այդ մի դրվագին, ես վստահեցնում եմ, որ թավշյա հեղափոխությունը կարող եք համարել տապալված:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան