Ասֆալտին փռելը շարունակվում է․ Վալերի Օսիպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նախկին ոստիկանապետի զոքանչի՝ սիգ որսացող խոշոր ընկերության սեփականատեր լինելու մասին մամուլի հրապարակման  վերաբերյալ որևէ տեղեկություն չունի, իսկ ինչ վերաբերում է այդ գործին նախկին ոստիկանապետի առնչությանը, ապա այդ մասով Ոստիկանությունը որևէ փաստ չունի։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ոստիկանապետը՝ նշելով, որ Սևանն ազգային հարստություն է, և իրենք պատրաստ են ամեն գնով պայքարել և պայքարելու են արատավոր այդ երևույթի դեմ։

Հարցին՝ փաստորեն Ոստիկանությունը մշտապես պայքար է մղել սիգի ապօրինի որսի դեմ, սակայն մյուս կողմից նախկին ոստիկանապետի զոքանչը զբաղվել է այդ գործով և չի՞ եղել արդյոք շահերի բախում, Վալերի Օսիպյանը կրկնեց, որ տեղեկացված չէ, թե նախկինում ինչ է եղել, կարող է խոսել ներկայի մասին։

Լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք Ոստիկանությունը շարունակում է ասֆալտին փռելու իր գործողությունները, ՀՀ ոստիկանապետը պատասխանեց. «Մենք շարունակում ենք ասֆալտին փռելը։ Այն պահից, երբ խստացրել ենք մեր մոտեցումները և դադարել հանդուրժող լինելը իրավախախտների նկատմամբ, մարդիկ կան, որ հասկացել են ՝ Հայաստանի Հանրապետությունն ավելի օրինապաշտ է դարձել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան