ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. «Ինչքա՞ն կարելի է լսել «Անուշ», «Ալմաստ», «Դավիթ Բեկ», մինչև ե՞րբ»․ Վիգեն Ստեփանյան

Լուրեր

27.10.2026 | 18:23
«Չկաք ոչ մի տեղ, համագործակցության մեջ եք մեր հե՞տ»․ Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:12
ՔԿ-ն քրեական վարույթ չի նախաձեռնել Յաշար Քասիմովի՝ ՀՀ սահմանը հատելու դեպքով
27.10.2026 | 18:10
Փաշինյանն ընդունել է Իսպանիայի թագուհուն // Դատարանից փախած կալանավորին գտել են․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 18:03
ԱԺ-ում սկսեցին գոռալ իրար վրա․ Ռուբինյանը հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:57
Դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել
27.10.2026 | 17:45
«Այ մարդ, դե սուս մնա, հանգստացի»․ ԱԺ-ում իրավիճակը մի պահ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:42
Գարիկ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները կապեց Մեղրիի փոխանակման թեմայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:33
Կիևյան փողոցի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ այդ թվում սպանության փորձի հատկանիշներով
27.10.2026 | 17:28
Կարեն Ասլանյանն ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ հաղթանակով դարձավ աշխարհի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:28
Փաշինյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը քննարկել են TRIPP-ի և «Խաղաղության խաչմերուկի» իրականացումը
27.10.2026 | 17:17
Իսրայելում խորհրդարանական ընտրությունների առաջին ժամերին ընտրողների մասնակցությունը վերջին տասնամյակների ամենաբարձր ցուցանիշն է գրանցել
27.10.2026 | 17:10
Նիդեռլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
27.10.2026 | 17:05
Կապանում նախկինում պարտված ՔՊ-ական Նարեկ Բաբայանը կրկին համայնքապետի պաշտոնի համար կպայքարի
27.10.2026 | 16:54
ՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացել
27.10.2026 | 16:43
Ռումինիան հայտարարել է ռուսական դիվերսիոն ցանցի բացահայտման և Carfil պաշտպանական ձեռնարկությունը հրկիզելու փորձին դրա առնչության մասին
Բոլորը

«А судьи кто? Չէ՞ որ մեզ մոտ ամեն ինչ լինում է «արդար», արվեստագետին դատում են արվեստագետներ, իսկ ամեն արվեստագետ չի կանգնի և ասի՝ նա ինձնից լավն է, նրա ստեղծածն իմ ստեղծածից լավն է։ Այնինչ, տվյալ մրցանակը կարող էր սատարել, լիցքեր հաղորդել թատրոնին՝ իր ապագա գործունեության համար։ Պետք է վերանայվի հանձնաժողովների ձևավորումը, նրանց մոտեցումը պետք է վերանայվի»,- նման կարծիք է հայտնում դերասան, բեմադրիչ Վիգեն Ստեփանյանը՝ Factor.am-ի «Երևանի ժամանակով» զրուցաշարի շրջանակում՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ մեր երկրում տարիներ շարունակ չեն բեմադրվում ներկայացումներ, որոնք կարժանանան պետական մրցանակի։

Բեմադրիչը, որն աշխատել է նաև Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, անդրադառնում է թատրոնի խնդիրներին և ակնհայտ բացթողումներին։ Նրա խոսքով՝ տարիներ առաջ կոմպոզիտոր Բարսեղ Կանաչյանի դուստրը՝ Սեդա Կանաչյանը, պլանավորում էր կյանքի կոչել իր հոր հեղինակած «Աբեղա» անվանումով օպերայի համերգային կատարումը:

 

«Գտանք կոմպոզիտոր, որը մշակեց Բարսեղ Կանաչյանի գործը, այն ժամանակ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը խոստացավ օժանդակություն ցուցաբերել, բայց դրանից այն կողմ հարցը առաջ չանցավ։ Ահա այսպես բազմաթիվ հայ հեղինակների օպերաներ դրված են դարակներում և չեն բեմադրվում։ Ինչու՞ կրկնենք այն, ինչ բազմիցս արվել է աշխարհում, ինչու՞ չբերենք մերը, հայկականը։ Ինչքա՞ն կարելի է լսել «Անուշ», «Ալմաստ», «Դավիթ Բեկ», մինչև ե՞րբ»,- ասում է բեմադրիչը։

Ինչպես հայտնի է՝ Պատանի հանդիսատեսի թատրոնը գեղարվեստական նոր ղեկավար ունի՝ Դավիթ Հարությունյանը։ Այնինչ, խոսակցություններ էին պտտվում, որ այդ պաշտոնում նշանակվելու է Վիգեն Ստեփանյանը․ «Քաղաքապետարանը գտավ, որ ավելի լավ կլինի, եթե երիտասարդ լինի այդ պաշտոնին, և նա էլ նշանակվեց։ Կոլեկտիվն ուզում էր հայտնել իր կարծիքը, որից հետո էլ քաղաքապետարանը պետք է որոշում կայացներ, սակայն կոլեկտիվը կարծիք չի հայտնել, կամ չեմ ուզում ասել՝ հայտնել է, սակայն անտեսվել է, և Դավիթի՝ տնօրեն լինելը ներկայացրել են արդեն կայացած փաստ»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Աննա Բաբաջանյան