«Իջևանի դեպքերը տեսնելով՝ հակառակը, մեր մարզում այլևս նման դեպքեր տեղի չեն ունենա». Լոռու մարզպետ

Լուրեր

23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
Բոլորը

Լոռու մարզի դատախազությունն ամփոփել է 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մարզում արձանագրված շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նշված ժամանակահատվածում մարզի տարածքում գրանցվել է ապօրինի ծառահատման, ապօրինի փայտանյութի մթերման, անտառներ ոչնչացնելու, ինչպես նաև անտառտնտեսության իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնական լիազորությունները չարաշահելու 119 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է նշված հանցագործությունների 79 դեպք:

Այս տարվա 119 դեպքից 49-ով հարուցվել է քրեական գործ: Դրանց ճնշող մեծամասնությունը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով, այն է՝ ապօրինի ծառահատումներ, իսկ երկու գործ էլ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնական լիազորությունների չարաշահում:

Հայտնաբերված դեպքերից 54-ով քրեական գործ հարուցելը մերժվել է: Մերժումները հիմնականում պայմանավորված են եղել այն հանգամանքով, որ ծառահատում կատարելու արդյունքում պատճառված վնասը չի գերազանցել 296 հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշը, այսինքն՝ չի գերազանցել 200.000 դրամը: Այս նյութերով պետությանը հասցված վնասի չափը կազմել է 5.6 մլն դրամ, որից վերականգնվել է միայն 429.300 ՀՀ դրամը:

Լոռու մարզի դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ օրենսդրական բացերի մասին տեղյակ են նաև անտառահատում կատարող անձինք և ամեն կերպ փորձում են օգտվել դրանցից:

«Եղել են դեպքեր, որ անտառահատում կատարող անձինք, գիտակցելով այդ 200 հազար դրամը չգերազանցելու հանգամանքը, ապօրինի ծառահատում են կատարում ավելի նվազ ծավալով՝ հաստատապես իմանալով, որ բացահայտման դեպքում իրենք կարող են ենթարկվել միայն վարչական պատասխանատվության: Կարծում եմ՝ օրենսդրությունում վերջերս կատարված փոփոխությունները նաև կհանգեցնեն նրան, որ բացերը հնարավորինս կշտկվեն և ապօրինի ծառահատում կատարող անձինք հնարավորություն չեն ունենա օգտվել այդ հնարավորութունից: Այնուամենայնիվ, ուզում եմ նշել, որ մարզի դատախազությունն այս գործերով հետևողական է»,- ասաց Արթուր Պողոսյանը:

2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ապօրինի անտառահատման դեպքերով հարուցվել է 23 քրեական գործ, իսկ պետությանը պատճառված վնասը կազմել է 201 մլն  580 հզ դրամ: Իսկ այս տարի հարուցված 49 քրեական գործերով պետությանը պատճառված վնասի չափը կազմում է ավելի քան 102 մլն ՀՀ դրամ:

«Բացահայտված բոլոր գործերով, որոնցով չի հատուցվել պետությանը պատճառված վնասը, նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից  որոշումներ են կայացվել պատճառված վնասի չափով անձանց ինչպես շարժական, այնպես էլ անշարժ գույքի վրա կալանք դնելու մասին»,- ասաց դատախազի տեղակալն ու տեղեկացրեց, որ շատ դեպքերում ապօրինի  անտառահատումներն իրականացվում են հենց պաշտոնատար անձանց թույլտվությամբ: Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում հարուցված քրգործերով քրեական հետապնդում է հայտարարվել 12 անձի նկատմամբ: Նրանց թվում է նաև անտառապետ, որի նկատմամբ իրականացվում  է քրեական հետապնդում:

«Դեպքեր կան, երբ անտառային տնտեսություն վարող պաշտոնատար անձն անմիջական մասնակցություն է ունեցել անտառխախտման դեպքերին: Այս պահին մենք դատաքննության փուլում քրեական գործեր ունենք, որոնցով մինչդատական վարույթի ընթացքում որպես մեղադրյալ են ներգրավվել անտառապետը և անտառապահը: Եվ քրեական գործով հաստատված է համարվել, որ տևական  ժամանակ կատարվել են մեծածավալ ապօրինի ծառահատումներ՝ պաշտոնատար անձի թողտվությամբ: Օրինակ՝ Սպիտակի անտառնտնտեսության տարածքում հայտնաբերվել է շուրջ 408 ծառի ապօրինի հատման դեպք, որը կատարվել է անմիջական անտառային տնտեսություն վարող պաշտոնատար անձանց թողտվության արդյունքում: Եվ մենք մեղադրանք  առաջադրեցինք թե՛ անտառապետին, թե՛ անտառապահին: Այս պահի դրությամբ գործը գտնվում է դատաքննության փուլում: Մարզի դատախազությունը ցանկացած դեպքով վեր է հանում ոչ միայն հանցագործություն ծնող պատճառը, այլև գործուն միջոցներ է ձեռնարկում հանցագործությունների նախականխման, կանխման, խափանման և բացահայտման աշխատանքների առումով»,- հավաստեց դատախազի տեղակալը:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն էլ, հիշեցնելով նախորդ տարիներին մարզում գրանցված ապօրինի անտառահատումների հետ կապված բացահայտումները, ասաց, որ այս տարի մարզում իրավիճակն ավելի հանգիստ է և վերահսկելի:

«Այն տարիներին անտառը վեր էր ածվել բիզնեսի, և ազգային հարստությունը մի քանի հոգու կողմից տնօրինվում էր ապօրինի ձևով: Հիմա այդ ամեն ինչը չունենք, բայց չենք կարող հայտարարել, որ ապօրինի անտառհատումներն իսպառ վերացած են: Դրանք հասցված են մինիմալի, և ձգտելու ենք, որպեսզի ընդհանրապես չունենանք ապօրինի անտառհատումներ»,- ասաց մարզպետը:

Մեր հարցին՝ մտավախություն չկա՞, որ Լոռիում էլ անտառհատումներով տարիներ շարունակ գումար վաստակած քաղաքացիները կարող են դիմել բողոքի գործողությունների, ինչպես եղավ Իջևանում, մարզի ղեկավարը պատասխանեց. «Նախորդ տարի էլ մեր մարզում դեպքեր եղան՝ ճանապարհը փակելու, բայց մենք աշխատանք տարանք և մարդկանց բացատրեցինք, որ նման ձևով չի կարելի վարվել: Հիմնականում ակցիայի կազմակերպիչները հենց մեծ ծավալի անտառհատողներն են, իսկ հասարակ  բնակիչները, որոնք որ ուղղակի իրենց ձմռան փայտի հարցն են լուծում, իրենք որևէ պրոբլեմ չունեն: Ուղղակի այդ մարդիկ փորձում են ավելի շատ մարդ ներգրավել, որը, փառք Աստծո, իրենց մոտ չստացվեց: Իմ կարծիքով՝ Իջևանի դեպքերը տեսնելով՝ հակառակը, մեր մարզում այլևս նման դեպքեր տեղի չեն ունենա»,- ասաց Անդրեյ Ղուկասյանը:

Նա, այնուամենայնիվ, ընդգծեց, որ մարզում իրականացվում է խիստ հսկողություն. «Հատկապես խիտ հատվածներում, որտեղ անտառներ կան և մարդիկ, սովորույթի համաձայն, զբաղվել են ապօրինի անտառհատումներով, հսկողությունն ավելի խիստ է իրականացվում: Դրանք Եղեգնուտի հարակից շրջաններն են, Ջիլիզայի մոտ, Ալավերդու հատվածները և այլն»:

Տաթևիկ Ղազարյան