«Հաց չենք ուզում, ջուր ենք խնդրում». Բազում համայնքի բազում խնդիրներից գլխավորը խմելու ջրի բացակայությունն է

Լուրեր

08.06.2026 | 12:41
«Ականատես» դիտորդական առաքելության ասուլիսը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 12:40
Ամենամեծ խնդիրն ընտրակաշառքն է եղել․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:34
Որ ուժը որքան ձայն է ստացել. ԿԸՀ նախագահը ներկայացնում է նախնական արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:24
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է խաղաղության և կայունության համար․ Անտոնիո Կոշտան շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 12:19
Էդմեն Շահբազյանի մասնակցությամբ մենամարտը լավագույնն է ճանաչվել UFC-ի մրցաշարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:10
ԱԺ անցնող ուժերը՝ ըստ նախնական արդյունքների // Ձերբակալվածներ տեղամասի մոտ դանակահարության գործով․ ԼՈՒՐԵՐ
08.06.2026 | 12:03
ՄԻՊ աշխատակազմը ընտրությունների օրը ստացել է 112 հեռախոսազանգ, 65 խնդիր լուծում է ստացել
08.06.2026 | 11:58
Արդյունքներն արտացոլում են հայ ժողովրդի ամուր աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումներին․ Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 11:51
ԿԸՀ-ն ամփոփում է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 11:48
Սամուել Սևյանը՝ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթող
08.06.2026 | 11:41
426 մլրդ դրամով բարձր ՀՆԱ. տնտեսական աճը գերազանցել է բյուջեի կանխատեսումները. Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 11:35
Մակրոնը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
08.06.2026 | 11:33
2025-ի տվյալներով՝ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 մլրդ 500 մլն դրամ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 11:25
«Անկախ դիտորդ» դաշինքի ամփոփիչ ասուլիսը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 11:21
Թավշյա հեղափոխության ոգին կենդանի է․ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայերենով շնորհավորել է Փաշինյանին
Բոլորը

Լոռու մարզի Բազում համայնքը, որ մարզկենտրոնից հեռու է ընդամենը 10 կմ, զրկված է ամենակարևորից՝ խմելու ջրից: 170 տարի առաջ հիմնադրված համայնքում ջրի հարցը եղել է առաջնային և մինչ օրս չլուծված խնդիր: Համայնքի ավելի քան 1.900 բնակիչները 21-րդ դարում խմելու համար ստիպված օգտագործում են սարերից հոսող և գետի ջրերը:

«30 տարի է՝ էստեղ եմ, մինչև օրս ջուր եմ կրում: Հույս ենք ունեցել, որ Փաշինյանից խնդրենք, կլուծվի: Բայց չէ, դեռ սպասում ենք: Հաց չենք ուզում, ջուր ենք խնդրում, մի բաժակ ջուր չունենք խմելու: Գետի ջուրը խմում ես՝ զզվում, մարդ ես, չէ, վերջապես: Ապրանքն է էդ ջուրը խմում, ապրանքի հետ էլ՝ մենք: Մեջը մանր ճիճուներ կան, ինչ ասես՝ կան: Երեխեքը սիրտ են թափել, հիվադացել են»,- ասում է համայնքի բնակիչներից Սեդա տատը:

Համայնքի 11 տարվա ղեկավար Սրբուհի Հարությունյանի խոսքով՝ գյուղապետ լինելու առաջին իսկ օրից խնդիրը բարձրացրել է բոլոր կառույցներում, բայց այդպես էլ լուծում չի ստանում:

«Շատ խնդիրներ ենք ունեցել, որը կարողացել ենք համայնքի միջոցներով լուծել: Մեր գլոբալ խնդիրը խմելու ջուրն է, որ աշխատածս օրվանից տարբեր ատյաններ, նախարարություններ, մինչև վարչապետ՝ բոլորին տեղեկացրել ենք, որ մենք խմելու ջուր չունենք: Գյուղի 80 տոկոսը կենցաղային պայմանների համար գետի ջուրն է օգտագործում, բա ի՞նչ անի ժողովուրդը»,- հավելեց նա:

Ըստ գյուղապետի՝ հիմա տարբերակ կա՝ հրատապ ծրագրով համայնքն ապահովել խմելու ջրով, սակայն դրա համար ֆինանսական լուրջ ներդրումներ են անհրաժեշտ, համայնքային բյուջեով անհնար է իրագործել:

Միայն վերջերս համայնքի թաղամասերից մեկում հնարավոր է եղել սարերից եկող ջուրը, որը մշտապես պղտոր է, շատ հաճախ էլ՝ շերեփուկներով լի, հասցնել բնակչին՝ որպես խմելու ջուր: Մինչ այդ՝ թաղամասում բնակվող շուրջ 20 ընտանիքներ խմելու և կենցաղում օգտագործելու համար ստիպված 2 կմ քայլել են, որ նույն ջուրը  դույլերով հասցնեն իրենց բնակարանները:

«Թևերս երկարեց, ամբողջ տարին ջուր եմ կրում: Զասարենի ա եղել, ինչ ա եղել, էս ջուրն էլ չունեմ, ամբողջ օրը մենակ ջուր եմ բերում»,- պատմում է բնակիչներից տիկին Անահիտը:

Ջուր չլինելու պատճառով, համայնքում դադարել են զբաղվել գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ: Այստեղ եկամտի միակ աղբյուրը դարձել է արտագնա աշխատանքից ստացած գումարը: «Մի բան չկա, որ ասենք՝ գոհ ենք, ամեն ինչից դժգոհ ենք: Բայց, որ ամենակարևորը ջուրն է, չունենք: Ջրով ենք այգին ջրում, ապրանքը պահում, էլ մեր խմելու համար էլ՝ բան չեմ ասում»,- շարունակում է Սեդա տատը:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի  Լոռու մարզային կենտրոնի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում ևս պարզվել է, որ Բազում համայնքում բնակչի կողմից խմելու համար օգտագործված ջուրը չի համապատասխանում սանիտարական նորմերին:

«Բազում գյուղում այս տարի կատարել ենք ջրի 14 նմուշի հետազոտություն, որից 13-ը չի համապատասխանել սանիտարական կանոններին և նորմերին: Այս համայնքում չկենտրոնացված աղբյուրներ են, այսինքն՝ սարից եկող ջրերը գյուղացիները բերել են ու իրենց համար օգտագործում են»,- ասաց կենտրոնի տնօրեն Անժելա Հովհաննիսյանը:

Տաթևիկ Ղազարյան