Թուրքիայում ներկայացվել է 1-ին տեղական էլեկտրական զրահամեքենան

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

Թուրքական «Otokar» ընկերությունը ներկայացրել է տեղական արտադրության առաջին էլեկտրական զրահամեքենան. տեղեկացնում է ermenihaber-ը:

«Akrep II» ընտանիքին պատկանող այս մոդելը՝ «Akrep IIe»-ն առաջին անգամ ներկայացվել է «IDEF 2019» 14-րդ միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում:

«Akrep IIe»-ն կարող է որպես էներգիայի աղբյուր օգտագործել ինչպես էլեկտրականությունը, այնպես էլ դիզլային կամ հիբրիդային վառելիքը: Այլ զրահամեքնաների  համեմատ այս մոդելն ապահովում է ավելի մեծ արագություն, գործում է ավելի անձայն:

«Otokar» ընկերությունը շարունակում է զրահամեքենայի կատարելագործման և թեստավորման աշխատանքները: «Akrep IIe» մոդելը կարող է ունենալ մի քանի տարբերակ՝ ըստ կիրառման նպատակի: Այն կարող  է ծառայել որպես հակահետախուզական գործիք, հայտնաբերել, հետևել և անհրաժեշտության դեպքում թիրախավորել ու խոցել հակառակորդի հետախուզական սարքերը:

Բացի այդ, զրահամեքենան կարող է որպես հարթակ ծառայել 90 մմ տրամաչափով ականանետի տեղադրման համար: Զրահամեքենան կարող է կրել նաև միջին տրամաչափի զինատեսակներով հագեցած աշտարակ, ինչպես նաև հարմար է լազերային զենքերի տեղադրման համար: