Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 95 անգամ. Արցախի ՊՆ
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հուլիսի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 95 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի նախահարձակ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: