Հրայր Թովմասյանը փորձում է անձնապես խուսափել պատասխանատվությունից, թե կա ՄԻԵԴ-ի կարծիքը, կա Վենետիկի կարծիքը, ես այլ կարծիք չէի կարող արտահայտել․ փաստաբան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.02.2026 | 23:29
ՇՄ նախարարը և Դևիդ Կուպերը քննարկել են «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի ներքո ընթացող գործընթացներ
04.02.2026 | 23:21
Հայաստանը պաշտպանում է հավատքի ազատությունը. դեսպան Մկրտչյանի ուղերձը «Save Armenia 2.0»-ում
04.02.2026 | 23:04
Համաշխարհային մարդասիրական օգնության կրճատումները կարող են հանգեցնել գրեթե 10 միլիոն լրացուցիչ մահերի մինչև 2030 թվականը. հետազոտություն
04.02.2026 | 22:53
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.02.2026 | 22:37
Անկարայի դատախազությունը հետաքննում է Էփշտեյնի հետ Թուրքիայի ենթադրյալ կապերը. նրա կղզի երեխաների տեղափոխման պնդումների հետքերով
04.02.2026 | 22:24
Կասեցվել է «ՄԿՕԻԼ» ՍՊԸ- ին պատկանող լցակայանի հեղուկ գազի և բենզինի վաճառքի գործունեությունը
04.02.2026 | 22:10
«Հայաստան–Դիմակայուն Սյունիք» ծրագրի շրջանակում ստորագրվել է ջրամատակարարման ոլորտի համագործակցության հուշագիր
04.02.2026 | 21:55
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Ճապոնիայում քննարկել է համագործակցության խորացման հնարավորությունները
04.02.2026 | 21:42
«Պիտի մեռնես էլի շատ-շատ»․ վարույթ դեռ չկա, խոշտանգող ոստիկանը ձերբակալված չէ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 21:30
Ադրբեջանը որևէ քայլ չի ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքն ապահովելու համար. HRW
04.02.2026 | 21:17
ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ և ԱՄԷ միջև համագործակցության զարգացման հարցեր
04.02.2026 | 21:14
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահքի սպորտային զույգին
04.02.2026 | 21:00
ԱՄՆ-ն և ԵՄ-ն հիմա չեն երաշխավորի, որ Ուկրաինա զորք կմտցնեն՝ ռուսների հարձակումից մեզ պաշտպանելու․ Ալեքսանդր Բոժկո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 20:57
ԵՄ-ն վերահաստատել է իր շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին
04.02.2026 | 20:48
Թուրքիայում ձերբակալվել է Ստամբուլի բանտարկված ընդդիմադիր քաղաքապետի ազգականը
Բոլորը

Սահմանադրական դատարանը կասեցրել է Ռոբերտ Քոչարյանի գործի վարույթները և Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի սահմանադրականության մասին խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել է Վենետիկի հանձնաժողով և Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Փաստաբան Արամ Օրբելյանն ընդգծում է, որ երկու ինստիտուտների կողմից Սահմանադրական դատարանին տրվելիք պատասխանը դատական որոշում չի լինելու, այլ զուտ կարծիք։ Եվ մեր Սահմանադրական դատարանին այդ կարծիքը կարող է պետք գալ կամ չգալ:

«Որևէ կերպ ուղղակիորեն կաշկանդված չէ, բայց միևնույն ժամանակ, եթե տարբեր կարծիքներ համընկնում են, դատավորների ներքին համոզմունքն էլ համընկնում է, դրա ձևավորումն ունի մեծ նշանակություն»,- ասում է փաստաբան Արամ Օրբելյանը։

Ըստ պարոն Օրբելյանի, ամբողջ աշխարհի իրավական համակարգում գոյություն ունի «դատարանի ընկեր» իրավական հասկացություն, որպիսին են Սահմանադրական դատարանների դեպքում ՄԻԵԴ-ն ու Վենետիկի հանձնաժողովը։ Նրանք չեզոք կարծիքներ են ներկայացնում իրավական բարդ հարցերի վերաբերյալ:

«Սա չի նշանակում որևէ կերպ, որ այդ դատարանները, որոնք դիմում են նման կարծիք ստանալու, իրենք որևէ կերպ չեն բավարարում գիտելիքի, հմտության կամ ունակության առումով, սա ընդամենը հնարավորություն է տալիս ավելի լայն սպեկտրով դիտարկել հարցը, այդ թվում նաև ստանալով հատուկ մասնագիտացված մարմինների կամ կազմակերպությունների, կամ փորձագետների, կամ գիտնականների կարծիքները այդ հարցի վերաբերյալ»,- պարզաբանում է Ռոբերտ Քոչարյանի շահերի ներկայացուցիչը։

ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական կարծիքները, ըստ Արամ Օրբելյանի, կարող են ազդեցություն ունենալ Սահմանադրական դատարանի կայացվելիք որոշման վրա։ Փաստաբան Նորայր Նորիկյանի ենթադրությամբ հենց նման մի բանի հաշվարկ է արել Հրայր Թովմասյանը, երբ դիմել է եվրոպական հիշյալ կառույցներին

«ՍԴ-ն իր պոտենցիալով չունի այդքան ռեսուրս դիմադրելու այսօրվա քաղաքական ինստեբլիշմենթին կամ այսօրվա հասարակական տրամադրություններին։ Իմ կարծիքով, ճիշտ հակառակը՝ Հրայր Թովմասյանն ուղղակի փորձում է հետագայում անձնապես խուսափել պատասխանատվությունից, ասել՝ տեսեք, հա՛յ ժողովուրդ, կա ՄԻԵԴ-ի կարծիքը, կա Վենետիկի կարծիքը, ես այլ կարծիք չէի կարող արտահայտել»,- ասում է փաստաբան Նորայր Նորիկյանը։

Պարոն Նորիկյանը նույնիսկ զարմանում է՝ ինչո՞վ էին զբաղված մեր քննչական մարմինները, երբ Ռոբերտ Քոչարյանի թիմը քայլեր էր հաշվարկում․ «Իմ դիրքորոշումն այն է, որ իրավասու մարմինները, տվյալ դեպքում ՀՀ ՀՔԾ-ն, որի վարույթում քննվում է այդ գործը, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազությունը, որն այդ գործի նկատմամբ իրականացրել է դատավարական հսկողություն, պարտավոր էին ժամանակին կանխատեսել, հաշվարկել հնարավոր բոլոր ռիսկերը, իրենք բոլոր հակաքայլերի սցենարներն ունենային այսպիսի զարգացումների ժամանակ՝ Ռոբերտ Քոչարյանին և իր սատելիտներին զրկելու համար այս գործով որևէ հակախաղ սկսելու հնարավորությունից»։

Ըստ փաստաբանի, Քոչարյանի թիմի անելիքը պարզ է՝ հասնել նրան, որ այդ մարդը դառնա քաղաքական հալածյալ։ Փաստաբանը տեսնում է, որ ոմանք նույնիսկ խաղում են Քոչարյանի թիմի այդ խաղը։

«Պատկերացնու՞մ եք, էսօր երկրի վարչապետի մակարդակով քննարկվում է՝ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյա՞լ է, թե քաղաքական բանտարկյալ չէ։ Ի սեր Աստծո, վերջ տվեք էս խեղկատակությանը և էն իրավական գործընթացը, որ իրականացվում է Մարտի 1-ի գործով քրեական հետապնդման փուլում, բարի եղեք բերեք իրավական ռելսերի վրա և յուրաքանչյուրի արարքին, որտեղ որևէ մեկը չպետք է դուրս մնա, տվեք համարժեք իրավական գնահատական»,- կոչ է անում Նորայր Նորիկյանը։

Հիմա փաստաբանը տեսնում է, թե ուր է գնում Քոչարյանի գործը։ Սահմանադրական դատարանը փորձում է ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի ձեռքով կրակից շագանակներ հանել, բայց վերջին խոսքը, միևնույն է, մնալու է ՍԴ-ին, և հենց նա էլ պատասխան է տալու Քոչարյանի գործի ոչ ժողովրդանպաստ լուծման համար։ Առայժմ միակ մխիթարականն այն է, որ ՄԻԵԴ-ն ու Վենետիկի հանձնաժողովի կարծիքները ոչ միայն պարտադիր չեն իրականացման համար, այլև նրանք կարող են հրաժարվել որևէ  կարծիք արտահայտելուց։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան