Հաշմանդամության կարգ տվող բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովների փոխարեն կձևավորվի մասնագետների ռեեստր․ պաշտոնյա

Լուրեր

08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բարեփոխումներ է իրականացնում հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը։

«Հաշմանդամություն ունեցող անձանց անհրաժեշտ պարագաների տրամադրումն իրականացվում է հավաստագրով: Այսինքն՝ անձը հավաստագիրը ստանում է և դրա հիման վրա մի շարք կազմակերպություններից ընտրում իրեն հարմարը: Այստեղ ճկուն մեխանիզմ է ներդրվել: Եթե հավաստագրի գումարով նախատեսված պարագան անձը չի ցանկանում, այլ ուզում է ձեռք բերել ավելի թանկ արժեքովը, ապա կարող է հավաստագրով նախատեսված գումարին ավելացնել և ձեռք բերել իր ցանկացածը»,- ասաց Կեսոյանը՝ նշելով, որ եթե նախկինում այդ պարագաներն ապահովում էր մեկ կազմակերպություն, ապա այսօր դրանք մի քանիսն են, իսկ դա փաստում է, որ կա մրցակցություն, որն էլ կհանգեցնի ծառայությունների որակի բարձրացման։

Ասուլիսին մասնակից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի և հավասար հնարավորությունների ապահովման բաժնի պետ Աննա Հակոբյանի խոսքով՝ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների կարգավորման համար ներկայացրել են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրինագիծ։

«Նախագծով ներդրվող նոր մոդելի հիմքում ընկած է լինելու ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձի առողջական խնդիրների գնահատումը, այլև կարողությունն ու կատարողականությունը: Նոր ծառայություններով ու բարեփոխումներով հեշտացվելու է դիմելիության ընդհանուր գործընթացը: Մասնավորապես, հաշմանդամություն ունեցող անձին տրամադրվելու են ծառայություններ մեկ պատուհանի սկզբունքով։ Դա նշանակում է, որ անձը ստիպված չի լինելու ծառայություն ստանալու համար այս գերատեսչությունից շտապել այլ գերատեսչություն: Աշխատանքներ են տարվում ամբողջ գործընթացը էլեկտրոնային համակարգի միջոցով իրականացնելու ուղղությամբ: Փաստաթղթերը ոչ թե քաղաքացին պարտավոր կլինի ներկայացնել, այլ էլեկտրոնային համակարգի միջոցով այդ փաստաթղթերը գերատեսչությունները միմյանց միջև կփոխանակեն»,- ասաց Հակոբյանը:

Նրա խոսքով՝ տարվում են նաև աշխատանքներ, որպեսզի հաշմանդամության կարգ տալու համար գործող բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովների փոխարեն ձևավորվի մասնագետների ռեեստր:

«Այստեղ ընդգրկված կլինեն ոչ միայն բժիշկներ, այլև վերականգնող մասոնագետներ, ֆիզիեոթերապիստներ և այլ մասնագետներ։ Հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների գնահատման հանձնաժողովը կձևավորվի պատահականության սկզբունքով ռեեստրից ընտրվող մասնագետներով: Դա իր հերթին կնվազեցնի կոռուպցիան»,- ասաց Հակոբյանը:

Նշենք, որ Հայաստանում, այս տարվա հունիսի 30-ի դրությամբ, հաշմանդամություն ունեցող անձանց թիվը կազմում է 189 հազար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3000-ով ավելի է։

Աղավնի Սուքիասյան