Սյունիքում քննիչը դատի է տվել Մեղրիի նախկին քաղաքապետին
Հասարակություն
17.07.2019 | 22:24Սյունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Նարեկ Աբգարյանը դատական հայց է ներկայացրել Մեղրիի նախկին քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանի դեմ։
Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։
Հայցվորը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին՝ հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները, հրապարակայնորեն ներողություն խնդրել վիրավորանքի և զրպարտության համար և փոխհատուցել պատվի և արժանապատվության պատճառված վնասը։