Հայաստանը ՌԴ-ի առանցքային գործընկերն է Անդրկովկասում. Սերգեյ Լավրով

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

Մենք անտարբեր չենք Ուկրաինայում, Վրաստանում և Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների հանդեպ, քանի որ խոսքը եղբայր ժողովուրդների մասին է, որոնց հետ մեզ կապում է փոխգործակցության երկարատև պատմությունը, այդ թվում՝ մեկ պետությունում ապրելը: «ԱԻՖ»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով՝ ԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքում հավատացին, որ եկել է «պատմության ավարտը», և հիմա իրենց թույլատրվում է կոպտորեն միջամտել այս կամ այն պետության գործերին, խառնվել ներքաղաքական գործընթացներին:

«Ուկրաինան, թերևս, ամենացցուն օրինակն է: Հայաստանի պարագայում իրավիճակն այլ է: Այս երկիրը Ռուսաստանի առանցքային գործընկերն է Անդրկովկասում: Հայաստանի հետ ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ են հաստատված: Քաղաքական երկխոսությունը, խորհրդարանական, միջազգային հարթակում համագործակցությունն ինտենսիվ բնույթ է կրում»,- ասել է Լավրովը:

Նա հավելել է, որ ՌԴ-ն Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերն է, ակտիվորեն զարգանում են նաև հարաբերությունները կրթական, մշակութային, ներդրումային, ռազմատեխնիկական ոլորտներում:

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա, ՌԴ ԱԳ նախարարի համոզմամբ, վրաց ժողովուրդը ռուսներին թշնամի չի համարում:

«Ցավոք, այսօր տեսնում ենք, թե ինչպես են այդ երկրի որոշ քաղաքական գործիչներ մրցում հակառուսական հռետորաբանության մեջ՝ իրենց նեղ անձնական նպատակներին հասնելու համար: Վստահ եմ, որ ժամանակ ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի, և մեր պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունները կվերականգնվեն»,- ասել է Սերգեյ Լավրովը: