Արփինե Հովհաննիսյանի ու նրա գործընկերների կատարած աշխատանքը պետք է իշխանությունն աներ․ Արման Բաբաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ

– Պարո՛ն Բաբաջանյան, երեկ հրապարակված Վենետիկի հանձնաժողովի աղմկոտ արձանագրության նշված է, թե «Եվրոպայից ժամանած պատվիրակությանի հետ քննարկումների արդյունքում ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար։ Եվ պատվիրակությունն ու ՀՀ իշխանությունները համաձայնության են եկել, որ վեթինգի փոխարեն պետք է ուժեղացնել կարգապահական ընթացակարգերը՝ դրանք կապակցելով եկամուտների և գույքի հայտարարագրման համակարգին»։ Ի՞նչ կարծիքի եք այս զարգացումների մասին։

– Այն, ինչ վկայաբերում եք որպես Վենետիկի հանձնաժողովի արձանագրություն, այդպես չէ։ Ներքին կոմունիկացիաներին վերաբերող արձանագրություններ են, որոնք նույնիսկ հրապարակման ենթակա չեն։ Եվ այն, ինչ Արփինե Հովհաննիսյանն ու նրան սպասարկող ՀՀԿ-ական որոշ շրջանակներ տարածում են, որ Վենետիկի հանձնաժողովի արձանագրումն է, այդպես չէ։

– Սահմանափակ տարածման ենթակա այդ արձանագրությունը հրապարակել է «Իրավունքի ուղի» կազմակերպությունը։

– Այո՛, Ռուբեն Մելիքյանի և նրա գործընկերոջ հրապարակած այդ փաստաթուղթը որևէ իրավական ուժ չունի, Վենետիկի հանձնաժողովը դրանով հանդես չի եկել որպես վերջնական եզրահանգում կամ արձանագրում: Ավելին՝ ես համոզված եմ, որ այն աշխատանքը, որը կատարել են Ա.Հովհաննիսյանը, Ռ.Մելիքյանը և նրանց գործընկերները, շատ լավ կլիներ, որ իշխանությունը կատարած լիներ։ Մենք քանիցս նրանց կոչ ենք արել, որ ինտենսիվորեն լծվեն այդ աշխատանքին։ Եվ այդ աշխատանքի բացակայությունն էր նաև պատճառը, որ կա այսպիսի իրավիճակ։ Մենք առաջին իսկ օրից եղել ենք վեթինգի ներդրման ջատագովը և ամենևին այն կարծիքին չենք, որ դրա անվանման փոփոխությամբ կարող է բովանդակությունը փոխվել։

– Ի՞նչ զարգացումներ սպասել արդեն օգոստոսի վերջից, երբ, ինչպես գիտենք, Սահմանադրական դատարանը կքննի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը:

– Ռոբերտ Քոչարյանի գործը վարույթ ընդունելով՝ ՍԴ-ն իր այդ որոշմամբ շարունակում է այն գործընթացը, որի հիմքը դրվել է մայիսին և որին հաջորդեցին շատ կտրուկ գործողություններ։ Ես հույս ունեմ, որ Վահե Գրիգորյանի հայտնի նամակի հրապարակումից հետո այս ՍԴ-ի կայացրած որևէ որոշում պիտի վիճարկելի լինի։ Ակնհայտ է, որ այնտեղ կա ճգնաժամ, որը պետք է հանգուցալուծվի։ Այստեղ ԱԺ-ն նույնպես անելիք ունի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան