ԱՄՆ-ի կողմից էլ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կսահմանվեն, և դրանք ավելի ազդեցիկ կլինեն. թուրքագետ

Լուրեր

11.07.2026 | 10:22
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.07.2026 | 10:01
Իսպանիայի հավաքականը ռեկորդներ է սահմանել
11.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց և կիսաեզրափակիչում կմրցի Ֆրանսիայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.07.2026 | 23:30
Սալոնիկից Մեմինգեմ մեկնող ինքնաթիռում պատուհան է վնասվել․ ուղևորի գլուխն ու ուսերը հայտնվել են դրսում
10.07.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
10.07.2026 | 23:01
Instagram-ը և Facebook-ը կախվածություն են առաջացնում․ Եվրահանձնաժողովը Meta-ին սպառնում է տուգանքներով
10.07.2026 | 22:44
Ուկրաինան ստեղծում է Ռուսաստանի վրա հեռահար ազդեցության գործադրման հրամանատարություն
10.07.2026 | 22:30
Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.07.2026 | 22:17
ՌԴ իշխանություններն առաջին անգամ վառելիքի դեֆիցիտը կապել են նավթավերամշակման գործարաններին ԱԹՍ-ների հարվածների հետ
10.07.2026 | 22:04
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը
10.07.2026 | 21:51
«Ուիմբլդոն»․ Սիները և Զվերևը կհանդիպեն եզրափակիչում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.07.2026 | 21:45
Բաքվի դատարանը հայտնի կին իրավապաշտպանին 7,5 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել
10.07.2026 | 21:33
Քննարկվել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
10.07.2026 | 21:20
Կատարի բանակցողները մեկնել են Իրան՝ մինչ Թեհրանը սպառնում է իր ենթակառուցվածքների վրա հարձակումներին հակահարվածներով
10.07.2026 | 21:08
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
Բոլորը

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է՝ Եվրամիության սահմանած պատժամիջոցները մեծ ազդեցություն չեն ունենա Թուրքիայի վրա, և վերջինը կշարունակի երկրաբանական աշխատանքները Կիպրոսի ափերին:

«Թուրքիան իր գործողությունները հիմնավորում է՝ հայտարարելով, որ թույլտվություն է ստացել, այսպես կոչված, «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունից»: Այսինքն՝ մի պետությունից, որը գոյություն չունի: Ես սա գնահատում եմ ԵՄ-ի թողտվության քաղաքականության արդյունք, որովհետև ԵՄ-ն անդամակցության հարցով բանակցություններ էր վարում մի պետության հետ, որը հենց ԵՄ անդամ պետության՝ Կիպրոսի տարածքի մի զգալի մասն օկուպացրել է, այնտեղ 40 հազարանոց բանակ է տեղակայել, այդ բռնազավթված հատվածն անկախ հանրապետություն է հայտարարել, բայց միայն ինքն է ճանաչել այն: Աբսուրդային իրավիճակ է»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենը:

ԵՄ-ի կողմից այս ամենի վրա աչք փակելու և անպատժելիության արդյունքում, ըստ Սաֆրաստյանի, Անկարան սկսեց իրեն լպիրշ պահել: Նրա խոսքով՝ պետք է սպասել, տեսնել՝ ԵՄ-ն ինչ կամք կցուցաբերի, ինչ քայլերի կգնա:

Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ Եվրամիության կողմից պատժամիջոցների սահմանումը պայմանավորված է մի քանի հանգամանքով. «Նախ՝ Մեծ Բրիտանիան դուրս է գալիս ԵՄ-ից, իսկ Լոնդոնը միշտ եղել է Թուրքիայի շահերի պաշտպանը ԵՄ-ում: Երկրորդ՝ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները հիմա բավական վատ վիճակում են, սրված են, այդ պատճառով Վաշինգտոնը նույնպես այլևս չի պաշտպանում Թուրքիային: Այդ պատճառով, կարծում եմ, ԵՄ-ն այս անգամ մի քիչ վճռականություն ցուցաբերեց: Բայց չեմ կարծում, որ Բրյուսելը վճռական քայլերի կգնա»:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին և Վաշինգտոնի կողմից հնարավոր պատժամիջոցներին. Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ Թուրքիան իր աշխարհագրական դիրքով, ռազմական ներուժով իսկապես կարևոր նշանակություն ունի ԱՄՆ-ի համար՝ որպես դաշնակից Մերձավոր Արևելքում, այդ պատճառով ամերիկացիները փորձում են Թուրքիայի հետ խնդիրները հարթել՝ առանց հարաբերությունները շատ սրելու:

«Բայց մենք տեսնում ենք, որ Թուրքիան դրանից շատ լավ օգտվում է և իր շահերն է առաջ մղում: Եվ չնայած Թրամփը G20-ի շրջանակում Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ պատժամիջոցներ չեն սահմանվելու, ամերիկյան վերնախավն ակնհայտորեն չի կիսում այդ մոտեցումը: Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ կլինեն, և դրանք շատ ավելի ազդեցիկ կլինեն Թուրքիայի համար, քան Եվրամիության սահմանածը: Դրանք իսկապես կարող են Թուրքիային լուրջ վնաս բերել»,- վստահեցրեց թուրքագետը՝ հիշեցնելով Թուրքիայում ամերիկացի հոգևորական Բրանսենի ձերբակալությունից հետո առաջացած ճգնաժամի ու ամերիկյան կարճաժամկետ սահմանափակումների ազդեցության մասին:

Փոխարենը, ըստ Սաֆրաստյանի, զարգանալու լավ հեռանկարներ ունեն ռուս-թուրքական հարաբերությունները, բայց դա, թուրքագետի կարծիքով, չի լինի ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խզման հաշվին. «Կա մի կարմիր գիծ, որ Թուրքիան, կարծում եմ, երբեք չի անցնի՝ Անկարան դուրս չի գա ՆԱՏՕ-ից, վերջնականապես չի խզի իր ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, եթե նույնիսկ ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանի: Թուրքիան կգնա զիջումների, բայց ոչ թե կապված S-400-ների հետ, այլ ուրիշ խնդիրներում, և կաշխատի, որ պատժամիջոցները հնարավորինս արագ վերացվեն»:

Ռուբեն Սաֆրաստյանը չի բացառում, որ ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումն ազդեցություն կունենա նաև մեր տարածաշրջանի վրա, բայց, գոնե ներկա փուլում, անմիջականորեն Հայաստանին դրանք չեն սպառնում:

«Իհարկե, մենք ունենք պատմական նախադեպ՝ 1920-21թ.թ., երբ քեմալական Թուրքիան և բոլշևիկյան Ռուսաստանը գնացին դաշնակցային հարաբերությունների կնքման և, ի վերջո, Հայաստանը բաժանեցին իրար մեջ: Բայց այն ժամանակ նրանք ունեին ընդհանուր թշնամի՝ իմպերիալիստական Արևմուտքը, հիմա այդպիսի միասնական թշնամի չկա: Որքան էլ Թուրքիան վատ հարաբերություններ ունենա Արևմուտքի հետ, այնուամենայնիվ, նա Արևմուտքի թշնամին չէ: Ես կարծում եմ՝ պետք է հետևենք գոյություն ունեցող միտումներին, հասկանանք իրական պրոցեսները, որովհետև, չի բացառվում, որ հետագայում կարող են այդպիսի զարգացումներ լինել, որոնք մեզ համար վտանգավոր լինեն: Պետք է դրանք փորձել կանխատեսել: Հիմա դեռևս ես նման վտանգ չեմ տեսնում»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Թամարա Հակոբյան