Կլիմայի փոփոխության հետևանքով Սևանա լիճը կորցնելու վտանգ կա. Տիգրան Ավինյան

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Կլիմայի փոփոխությունը սպառնում է Սևանա լճին: Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակում տեղի ունեցած համաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ավինյանի խոսքով՝ կլիմայի փոփոխությունը կտրուկ կանդրադառնա Հայաստանի լանդշաֆտի վրա:

«Կլիմայի փոփոխությունից ամենաշատը տուժել է Սևանա լիճը: Ջերմաստիճանի բարձրացումը ստեղծել է մի իրավիճակ, երբ Սևանը որպես լիճ կորցնելու հեռանկար կա»,- փոխվարչապետը:

Նա նշել է, որ ներկայում Հայաստանի իշխանությունները փորձում են խնդրի լուծման ուղիներ գտնել: «Եվ, առաջին հերթին, մենք փորձում ենք լճի մակարդակը բարձրացնել շուրջ 6 մետրով, ինչը նշանակում է, որ մեզ լճում ավելի շատ ջուր է անհրաժեշտ»,- ասել է Ավինյանը՝ հավելելով, որ դրա շնորհիվ սառը ջրի մակարդակն ավելի ցածր կլինի, ինչը թույլ կտա, գոնե մոտ ապագայում, Սևանը որպես լիճ պահպանել:

«Կարծում եմ՝ Հայաստանում երկար ժամանակ չէին մտածում կլիմայի փոփոխության մասին, մինչև այն հարվածեց երկրի հենց սրտին: Հիմա մենք հասկանում ենք, որ դա շատ լուրջ հարց է: Բնապահպանական խնդիրները, ցավոք, անդառնալի ազդեցություն ունեն: Հետևաբար, մենք հիմա մեծ ուշադրություն ենք դարձնում այդ հարցերին»,- ընդգծել է ՀՀ փոխվարչապետը:

Հիշեցնենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 15-20-ն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է: Այցի ընթացքում նախատեսվում են նրա հանդիպումները Նյու Յորքի և Բոստոնի հայ համայնքների ներկայացուցիչների հետ: