Վարորդական իրավունքից զրկելուց մինչև ոստիկաններին մոտիվացնող աշխատավարձ․ ի՞նչ է քննարկվել վարչապետի հետ հանդիպման ժամանակ

Լուրեր

03.04.2026 | 23:13
NASA-ն հրապարակել է Երկրի նոր լուսանկարը
03.04.2026 | 22:59
Ով է ՔՊ-ի ընտրական ցուցակում. Փաշինյանը հրապարակել է ցանկը
03.04.2026 | 22:54
Հնդկաստանն ու Ադրբեջանը վերականգնում են հարաբերությունները
03.04.2026 | 22:40
Հռոմի պապը կոչ է արել Իսրայելի նախագահին դադարեցնել Իրանի հետ պատերազմը
03.04.2026 | 22:27
Թրամփը խնդրել է ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե՝ սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին
03.04.2026 | 22:13
Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել է, ութը՝ վիրավորվել
03.04.2026 | 22:00
Եթե Սամվել Կարապետյանի ուժի խախտումների ծավալները մեծանան՝ ընտրակաշառք բաժանեն, պիտի քննարկվի՝ ընտրություններին չմասնակցելը․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 21:50
Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպայի դաշնակիցները պետք է միավորվեն ԱՄՆ-ի և Չինաստանի դեմ
03.04.2026 | 21:43
Ապրիլի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.04.2026 | 21:29
Էրդողանն ու Պուտինը Մերձավոր Արևելքում անհապաղ հրադադարի կոչ են անում
03.04.2026 | 21:15
Արագ, պարզ, հասանելի․ «ՄՈԳՈ»-ն նոր մասնաճյուղ բացեց Mega Mall-ում
03.04.2026 | 21:06
Փաշինյանը հրապարակել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը
03.04.2026 | 21:00
Պուտինը միջամտեց ՀՀ ներքին գործերին․ ԵՄ-ին մեղադրող ընդդիմությունն ինչո՞ւ չդատապարտեց ՌԴ նախագահին․ Լուսինե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:45
Պուտինն իրականությունը խեղաթյուրում է՝ ՀՀ-ի դեմ հաարձակումները հավասարեցնելով ղարաբաղյան հակամարտությանը․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:36
Հայտնի է Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի խաղացանկը
Բոլորը

Ճանապարհային երթևեկության կանոնները շարունակաբար չխախտելու համար ՃՈ-ի կողմից մշակվել է բալային համակարգի ներդրման մասին օրենքի նախագիծ, որն արդեն ուղարկվել է խորհրդարան, ինչը, հավանաբար, առաջին ընթերցմամբ կընդունվի սեպտեմբերին մեկնարկվող ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում։

Համակարգն իրենից ենթադրում է նոր պատժամիջոցներ՝ երթևեկության կանոնները խախտող վարորդների համար ու ներդրման արդյունքում վարորդները կարող են կանգնել վարորդական իրավունքից զրկվելու և քրեական պատասխանատվության առաջ։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ճանապարհային անվտանգության ոլորտում սպասվող բարեփոխումներին, ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

Անդրադառնալով խնդրի առնչությամբ ՀՀ վարչապետի հետ հանդիպման ու աշխատանքային խմբի աշխատանքներին՝ Սիսակ Գաբրիելյանն առանձնացրեց վարչապետի հետ հանդիպման ժամանակ քննարկված այլ բարեփոխումներ ևս:

«Հաջորդ բարեփոխումը, որը քննարկվել է, ճանապարհային ոստիկանության և պարեկային համակարգի լուծարումն ու նոր միասնական մարմնի ստեղծումն է, ինչը թույլ կտա ավելացնել քաղաքում շրջիկ մենքենաների քանակը։ Քննարկվել է նաև մեկ այլ ծրագիր ևս, որը ես անվանում եմ հանրային վերահսկողության գործիք։ Դրա ներդրմամբ  քաղաքացիները, կոլեկտիվ պատասխանատվության սկզբունքից ելնելով, անտարբեր չեն մնա խախտումների նկատմամբ, և իրենք էլ կարող են մասնակից լինել ՃՈ խախտումների կարգավորմանը»,- ասաց Գաբրիելյանը։

Չբացելով որոշ փակագծեր ՃՈ կանոնների պահպանման ուղղությամբ սպասվելիք քայլերից՝ պատգամավորը տեղեկացրեց, առաջիկայում Երևանի փողոցներում կտեսնենք նոր գծանշաններ, նոր արգելապատնեշներ, ինքնակարգավորվող լուսացույցներ։

Վարչապետի հետ աշխատանքային քննարկմանը մասնակցած «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ-ի ղեկավար Պողոս Շահինյանի խոսքով, ճանապարհային երթևեկության կանոններին ու դրանց խախտումներին անդրադառնալիս չպետք է մոռանալ  այդ նույն ճանապարհներից օգտվող հետիոտների մասին՝ ապահովելով նաև նրանց անվտանգությունը։

«Մենք կողմնակից ենք, որ խնդրին համալիր լուծում տան։ Պետք է ունենանք միջազգային դաշտում շատ հայտնի «ներող ճանապարհներ». օրինակ՝ ճանապարհը կառուցված լինի այնպես, որ սխալի դեպքում դա չբերի զոհերի։ Այդ եղանակներից մեկը հայտնի «պառկած ոստիկանն է», որը կառուցվում է արդեն միջազգային ստանդարտներով, սակայն դա բավարար չէ։ Եվրոպայում երբ շրջեք, կտեսնեք բարձրացված խաչմերուկներ, որոնք թույլ չեն տալիս երթևեկել բարձր արագությամբ։ Մենք հենց վարչապետին ներկայացրինք ՃՈ երթևեկության կանոնների՝ միջազգային ստանդարտներին համապատասխանության և և վարորդի ու հետիոտնի անվտանգության ապահովման հարցը»,- ասաց նա։

Ասուլիսին մասնակից «Մի՛ արեք այսպես» ֆեյսբուքյան խմբի հիմնադիր Լևոն Հարությունյանն էլ խոսեց հայաստանյան փողոցներում տիրող անպատժելիության մասին։

«Պետք է Ոստիկանությանը մոտիվացնենք, որ նրանք լավ աշխատեն: Ճիշտ է՝ հիմա իրենց գումարը քչացել է, համակարգային կոռուպցիա չկա, օրվա մեջ էլ ստանում են ընդամենը 10 լիտր բենզին, ինչը քիչ է, սակայն մենք առաջարկում ենք, որ մշակվի այնպիսի մի մեխանիզմ, որը հնարավորություն կտա ճանապարհային ոստիկաններին առավել ակտիվ լինել և բոլոր խախտումներն արձանագրել»,- ասաց  Հարությունյանը՝ շեշտելով, որ ՃՈ աշխատակիցներն ընդամենը 120-130  հազար դրամ աշխատավարձ են ստանում, ինչն ավելի լավ աշխատելուն չի մոտիվացնում։

«Հիմա, իհարկե, ճանապարհային ոստիկանները աշխատավարձի հետ միասին ստանում են նաև որոշակի բոնուսներ, ինչը տատանվում է 80 հազարի սահմաններում, բայց, կարծում եմ, 200-210 հազար դրամով  էլ շատ հարցեր չեն լուծվի»,- ասաց  նա՝ ընդգծեով  ՃՈ աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտությունը։

Աղավնի Սուքիասյան