Ինչպե՞ս է Վենետիկի հանձնաժողովի նիստի՝ սահմանափակ տարածման փաստաթուղթը հայտնվել «Իրավական ուղի» ՀԿ-ի տիրապետման տակ

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունն իր ֆեյսբուքյան էջում ժամեր առաջ հրապարակել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությունը, որում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին։

Ըստ «Իրավական ուղի» ՀԿ-ի՝ «Սահմանափակ տարածմամբ հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի (հունիսի 21-22) արձանագրությունը, որը հույժ կարևոր նկատառումներ է պարունակում Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ»։

Factor.am-ը ՀԿ-ի հիմնադիրներից Ռուբեն Մելիքյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է այս սահմանափակ տարածմամբ արձանագրությունը հասանելի դարձել իրենց։

«Այս արձանագրությունը սահմանափակ տարածմամբ է, քանի որ այն տարածվել է Եվրոպայի խորհրդի ներքին ցանցում և հասանելի է եղել ընդամենը հարյուրավոր մարդկանց։ Սակայն այն գաղտնի փաստաթուղթ չէ։ Չցանկանալով անուններ տալ՝ ընդամենը կարող եմ նշել, որ այն մեզ հասանելի է դարձել եվրոպացի մեր այն գործընկերոջ կողմից, որն ուներ այդ համակագին հասանելիություն»,- մեզ հետ զրույցում ասաց Մելիքյանը։

Վերջինս նշեց, որ այս արձանագրությունը հրապարակվել է նստաշրջանի ավարտից մոտովորապես 20 օր հետո, հետևաբար հավանական չի համարում, որ այն կարող է փոփոխության ենթարկվել։

«Ես այդպիսի պրակտիկայի ծանոթ չեմ, որ արձանագրությունները փոխվեն, հետևաբար այս պայմաններում մի փոքր դժվար է խոսել Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրության փոփոխության մասին»,- նշեց Մելիքյանը։

Խոսելով արձանագրության թարգմանության մասին՝ Ռուբեն Մելիքյանը նշեց, որ թարգմանության հեղինակն իրենց ՀԿ-ն է, հայերեն թարգմանությանը զուգահեռ հրապարակել են նաև բնօրինակը։

«Ես հնարավորինս փորձել եմ բնօրինակի տերմինները բառացի թարգմանել, եթե ինչ-որ մի տեղ ինչ-որ մեկը խնդիր ունի, պատրաստ ենք լսել, քննարկել, հասկանալ, թեև արդեն մի քանի ժամ է հրապարակված է, դեռ որևէ տարընթերցման մասին չի բարձրաձայնվել»,- ասաց «Իրավական ուղի» ՀԿ-ի հիմնադիրը։

Աղավնի Սուքիասյան