Բռնության ենթարկված անձանց լռության պատճառը պետական համակարգն է․ կարծիքներ՝ սեռական բռնության պատճառների մասին

Լուրեր

09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
Բոլորը

Սեռական բռնության ճգնաժամային ծառայության ծրագրերի պատասխանատու Տաթևիկ Աղաբեկյանի համոզմամբ՝ բռնության այդ տեսակի վերաբերյալ հստակ վիճակագրություն ներկայացնել հնարավոր չէ, քանի որ այդ ուղղությամբ չկա կատարված ուսումնասիրություն, որով պայմանավորված էլ բացակայում է ամբողջական տեղեկությունը նաև խոցելի խմբերի թվային պատկերի վերաբերյալ։

Այս մասին այսօր «Սեռական բռնություն․ ինչպե՞ս կանխարգելել և փոխել բռնության մշակույթը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Աղաբեկյանը։

«Իրականում սեռական բռնության դեպքերն այնպես չէ, որ չեն եղել, պարզապես Հայաստանում դրանց մասին ավելի շատ սկսեցին վերջին տարիներին խոսել՝ տպավորություն ստեղծելով, թե դա առավել նոր հայտնված երևույթ է, մինչդեռ 2010-ական թվականներից էլ խոսվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մասին, իսկ քանի որ բռնության այս տեսակն առավել շատ լատենտային բնույթ է կրում՝  չունենք հստակ վիճակագրություն դրա մասին»,- ասաց նա։

Խոսելով  սեռական դաստիարակության  վերաբերյալ կարծրատիպային ընկալումների մասին՝ Տաթևիկ Աղաբեկյանը նկատեց, որ այս հարցում կարևոր է երեխայի դաստիարակությունը դեռ փոքր հասակից։

«Այստեղ կա շատ կարևոր բան, որը մենք չենք սովորեցնում․ մարդիկ հաճախ բնազդով արդարացնում են սեռական բռնությունը, բայց եթե մենք խոսում ենք տղամարդու մասին, ապա կարծում եմ, նրանց համար պետք է նվաստացուցիչ լինի իրենց այդ քայլն անկառավարելի բնազդով պայմանավորելը։ Եթե մենք երեխային սովորեցնում ենք, որ պետք է ագրեսիվ լինել այս կամ այն հարցում, ապա այդ ագրեսիվությունն այդպես կշարունակվի նաև հետագայում»,- ասաց Աղաբեկյանը։

Քննարկման մասնակից  «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Անահիտ Սիմոնյանն էլ առանձնացրեց այն խնդիրները, որոնց առաջ կանգնում են սեռական բռնության մասին  բարձրաձայնող կանայք։

Ըստ նրա՝ երբ սեռական բռնության ենթարկված անձը բարձրաձայնում է դրա մասին, շատ հաճախ կանգնում է է՛լ ավելի դժվար խնդրի՝ կրկնազոհացման առաջ․ միջավայրը սկսում է արդարացնել բռնարար տղամարդուն և մեղադրել կնոջը։

«Սակայն այստեղ պետական մակարդակով ևս խնդիր կա․ հարց է առաջանում՝ արդյոք նման պատկերի առաջ չեն կանգնելու բռնության ենթարկված այդ մարդիկ  դատարանում կամ Ոստիկանությունում, արդյոք դատարանում այդ մարդկանց չեն սկսելու անընդունելի և նսեմացնող հացեր տալ՝ նրանց ստիպելով այդ ամենի միջով նորից անցնել»,- ասաց Սիմոնյանը՝ նկատելով որ օրենսդրական դաշտում այս հարցերի վերաբերյալ փոփոխությունների անհրաժեշտություն կա։

Անահիտ Սիմոնյանը նաև նշեց, որ բռնության ենթարկված անձանց լռության պատճառը սոցիալ-մշակութային և պետական համակարգն է, որն անձին զրկում է բարձրաձայնելու պարագայում արժանապատիվ կերպով արդարության վերականգնման գործընթացների միջով անցնելու և իր իրավունքները վերականգնելու հնարավորությունից։