Առաջարկել եմ 4 մլն դոլար հատկացնել Արցախի սահմանի խաղաղության համար. Կոնգրեսական. WOA

Լուրեր

12.07.2026 | 13:12
Հուլիսի 12-17-ի եղանակը․ Երևանում՝ չոր, մարզերում՝ կարճատև անձրև և ամպրոպ
12.07.2026 | 12:06
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյան
12.07.2026 | 11:41
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
12.07.2026 | 11:18
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը
12.07.2026 | 10:53
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
12.07.2026 | 10:14
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12.07.2026 | 09:01
Ռոման Բերեզովսկին ռուսական ակումբ է գլխավորել
12.07.2026 | 08:41
Քոնոր Մաքգրեգորի վերադարձը UFC անհաջող ստացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.07.2026 | 08:28
ԱԱ-2026․ Կիսաեզրափակիչում՝ Անգլիա – Արգենտինա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.07.2026 | 23:11
Լինդա Նոսկովան՝ «Ուիմբլդոնի» չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.07.2026 | 22:51
Էդուարդ Սպերցյանը գոլ է խփել «Ալ Ահլիում» նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.07.2026 | 22:07
RAF. Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.07.2026 | 19:59
Մի՛ վնասեք ծառերն ու բուսականությունը, մի՛ անհանգստացրեք վայրի կենդանիներին. ՇՄՆ-ի կոչը
11.07.2026 | 19:33
Երասխ գյուղի մոտ այրվել է կցորդով բեռնատար․ վարորդը հոսպիտալացվել է
11.07.2026 | 19:23
«Ճանապարհային ոստիկանության» անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում․ ՆԳՆ-ի զգուշացումը
Բոլորը

Միացյալ Նահանգները պետք է առաջնորդի Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանմանջանքերը, համոզված է ԱՄՆ-ի կոնգրեսական Ջուդի Չուն, ում կողմից առաջարկված օրենսդրական նախաձեռնությունն այս շաբաթ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հավանության է արժանացել.

«Ինձ չափազանց մտահոգում են Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանին տեղի ունեցող միջադեպերը»:

Կոնգրեսական Չուի օրենսդրական նախաձեռնությամբ 2020 թվականին նախատեսվում է ԱՄՆ-ի պետբյուջեից գումար հատկացնել հայտնի «Ռոյս-Էնգելի» նախաձեռնության իրականացմանը: 2016-ի ապրիլյան պատերազմից հետո ԱՄՆ-ի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարների կողմից մշակված այս նախաձեռնությունը նախատեսում է Ադրբեջանի եւ Ղարաբաղի շփման գծից հանել դիպուկահարներին եւ հրետանին, տեղադրել հատուկ սարքավորումներ, որոնք թույլ կտան պարզել հրադադարի խախտման մեղավորներին, եւ զգալի ավելացնել ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցչի դիտորդների քանակը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Մենք պետք է խաղաղություն ապահովենք սահմանին եւ ես առաջարկել եմ 4 միլիոն դոլար հատկացնել այդ նպատակով: Այս համատեքստում նշեմ նաեւ պալատի հավանությանն արժանացած կոնգրեսական Շերմանի նախաձեռնությունը, որը արգելում է Ադրբեջանին որեւէ զենք տրամադրել, որը կարող է օգտագործվել ԼՂ քաղաքացիական օդանավերի դեմ»:

Միացյալ Նահանգների առավել ակտիվ ներգրավումը տարածաշրջանում խաղաղության պահպանման մեջ կարեւոր է համարում նաեւ կոնգրեսական ԹիՋեյ Քոքսը, ում օրենսդրական նախաձեռնությունը, որ նախատեսում է Լեռնային Ղարաբաղին ամերիկյան օգնություն հատկացնել, նույնպես հավանության է արժանացել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում:

«Այս նախաձեռնությունը կարեւոր է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, Արցախի ժողովրդի համար այլեւ անձամբ ինձ համար: Չնայած, որ պատերազմն ավարտվել է ավելի քան երկու տասնամյակ առաջ, մինչ օրս այնտեղ մնացել են հազարավոր ականներ: Իմ համոզմունքն է, որ ոչ մի ընտանիք, ոչ մի երեխա չպետք է վտանգի ենթարկվի ականների պատճառով»:

Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներից բացի կոնգրեսական Քոքսի նախաձեռնությունը նախատեսում է նաեւ ԱՄՆ-ի պետբյուջեից 2020 թվականին ֆինանսավորում հատկացնել ղարաբաղյան հիվանդանոցներին եւ վերականգնողական կենտրոններին:

Նշենք, որ Միացյալ Նահանգները, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկն է, պաշտոնապես հայտարարում է, որ աջակցում է ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորումը՝ սահմանների անձեռնմխելիության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի շրջանակներում: