Սիրիայի հայաշատ Ղամիշլի քաղաքում պայթյուն է որոտացել. կան տուժածներ
Քաղաքականություն
12.07.2019 | 12:54Սիրիայի Ղամիշլի քաղաքում հուլիսի 11-ին՝ ժամը 18։00-ին, ականապատված մեքենա է պայթել։ Այս մասին հայտնում է Սիրիայում հրատարակվող հայկական «Գանձասար» թերթը։
«Ականապատված մեքենա է կանգնել Սիրիայի օրթոդոքս համայնքի Սբ Աստվածածին եկեղեցու դիմաց, և վայրկյաններ անց մեքենան պայթել է։ Կա 11 վիրավոր, արձանագրվել են նյութական վնասներ»,- նշված է հաղորդագրության մեջ։