«Ներքին տեղեկատվական պատերազմները բավական շատ են»․ Բորիս Նավասարդյանը՝ ԶԼՄ-ների դեմ հայցերի ու չվերահսկվող սև փողերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
Բոլորը

«Երևանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանը Factor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով մամուլի ազատության խնդրին, տեսակետ հայտնեց, որ նոր իշխանությունները համարյա չեն վերահսկում լրատվամիջոցների դաշտը, գոնե տարերային մակարդակով խոսքի և մամուլի ազատությունը ապահովված է Հայաստանում, բայց դա չի կարող լինել երաշխիք հետագայի համար։

Նավասարդյանը հիշեցրեց, որ եղել են դեպքեր, երբ նման տարերային ազատություններ ԶԼՄ-ների համար հաստատվել են, բայց շատ արագ տեղի են ունեցել նաև բացասական փոփոխություններ ու փակվել են լրատվամիջոցներ։

«Չէի ասի, որ այն իրավիճակը, որ այսօր ունենք, կայուն է։ Որպեսզի այն կայուն դառնա, անհրաժեշտ են նաև կառուցակարգային փոփոխություններ՝ օրենսդրության շուրջ շատ լուրջ աշխատանքներ և պետական քաղաքականության ու հայեցարագի հստակեցում ԶԼՄ-ների հետ աշխատանքում։ 1 տարուց ավելի է հետհեղափոխական շրջանում ենք ապրում, բայց այդ ուղղությամբ դեռ կոնկրետ քայլեր արված չեն»,-նշեց նա։

Բորիս Նավասարդյանի խոսքով՝ առաջնահերթ պետք է փոխել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքը»։ «Մոտենում են լիցենզավորման մրցույթները և այսօրվա կարգավորումներով այդ մրցույթներն անցկացնելը նշանակում է ևս 10 տարով սառեցնել այն անընդունելի իրավիճակը, որ ունենք հեռարձակման ոլորտում»,-ասաց նա։ 2-րդ քայլը, ըստ փորձագետի, ԶԼՄ-ի նոր սահմանումն է օրենքում, քանի որ գործող օրենքն ընդունվել է 2003 թ-ից ու դրանից հետո տեղեկատվական դաշտը փոխվել է։

2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում ԶԼՄ-ների դեմ զրպարտության և վիրավորանքի հիմքով 91 հայցադիմում է մուտք արվել դատարաններ։ Որոշ գործիչներ պարբերաբար հայտարարում են մամուլի դեմ իշխանական արշավների մասին, վերջինը ՔՊ-ական Հայկ Սարգսյանի 6 հայցերի առթիվ էր։

«Հայցերի քանակը ինձ չի մտահոգում, հաշվի առնելով, որ իրավիճակը շատ սուր է և ներքին տեղեկատվական պատերազմները բավականին շատ են և բնական ցանկություն է լինում նաև առանձին անձանց մոտ պաշտպանվել նաև դատարանների միջոցով»,- ԶԼՄ-ների դեմ հայցերի մասին ասաց Նավասարդյանը՝ հավելելով, որ մտահոգիչ է համարում բարոյական փոխհատուցման մեծ չափը, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ ԶԼՄ-ի հետագա աշխատանքի համար․ «Մենք ունենք արդեն նախադեպ, երբ դատարանը բավարարել է այդ ախորժակը։ Էստեղ ես խնդիր տեսնում եմ»։

Հարցին, թե համամի՞տ է տեսակետների հետ, որ այսօր Հայաստանում աննախադեպ իրավիճակ է այն առումով, որ հիմնական մեդիառեսուրսները  ոչ թե գործող,   այլ նախկին իշխանությանն են պատկանում,  և այսօր իշխանության համար առավել ազդեցիկ ընդդիմությունը հենց այդ   ԶԼՄ-ներն են, Նավասարդյանն ասաց․ «Կարևորագույն խնդիրներից մեկը սեփականության և ֆինանսական աղբյուրների թափանցիկությունն է։ Նախկին իշխանությունը ներկայացնող քաղաքական շրջանակների  հսկողությունը լրատվական դաշտի նկատմամբ բավականին ուժեղ է։ Այն ռեսուրսները, որոնք ծախսվում են այսօր, չէին կարող այդ ծավալի լինեին, եթե լիներ ֆիանասական հոսքերի թափանցիկություն։ Առանց սև փողերի այս երևույթը մենք այստեղ չէինք ունենա»։

Փորձագետի խոսքով՝ չկան համապատասխան մեխանիզմներ սև փողերի հոսքերը վերահսկելու համար, ուստի պետք է շատ լուրջ մտածել ԶԼՄ-ները ֆինանսավորողների և սեփականատերերի թափանցիկության խնդիրը լուծելու մասին։

«Կլինեն դժգոհություններ, հասկանում եմ, որ կարող է ցավալի լինել որոշ լրատվամիջոցների համար։ Շուկան հարմարեցված է այն հարաբերություններին, որոնք այսօր ունենք»,-ասաց Նավասարդյանը՝ որպես տարբերակ առաջարկելով անկախ ԶԼՄ-ներին աջակցող հիմնադրամ ստեղծել․ «Սև փողերից զրկվելը չպիտի ԶԼՄ-ների ընտրությունը լինի։ Առաջնահերթ պետք է լինի հանրության շահը»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյությում։

Մարինե Խառատյան