Խուճապային տրամադրություններն ավելի են բարդացնում կառավարումը. Արտակ Մանուկյանը՝ էներգետիկ վթարի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանի հետ

– Պարո՛ն Մանուկյան, սկսենք երեկ մեր էներգետիկ համակարգում տեղի ունեցած արտակարգ իրավիճակից՝ Երևանի ՋԷԿ-ում և Հրազդանի 5-րդ էներգաբլոկում տեղի ունեցած վթարի պատճառով ողջ հանրապետությունը էներգետիկ խնդիր ունեցավ: Էներգետիկայի փոխնախարար Հակոբ Վարդանյանը, որպես հնարավոր պատճառներից մեկը, նշել էր իրանական էներգահամակարգում տեղի ունեցած վթարը: Եթե այդպես է, ապա կարո՞ղ ենք համարել, որ մեր էներգետիկ համակարգում անվտանգությունը թույլ է, և դա կարող է ավելի մեծ խնդիրներ առաջացնել:

– Նախ՝ դա դիտարկենք որպես որոշակի սթրես-թեստ, թե ինչպես կարող ենք արձագանքել էներգետիկ համակարգում հակաճգնաժամային կառավարմանը։ Մենք, լինելով պատերազմող երկիր, պետք է պատրաստ լինենք նման հարցերին։ Դուք տեսաք, որ այսօր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Կառավարության նիստի ժամանակ զեկուցեց, որ իրենք հավելյալ ուսումնասիրություններ կանեն։ Բայց քանի որ այդ խնդիրը վերականգնվեց խոստացված ժամին, նշանակում է, որ դա կառավարելի էր: Բայց այդ առումով մենք պետք է բարձրացնենք մեր տնտեսության դիմադրողունակությունը:

– Տեղեկություններ կան, որ ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանը գնում է Սևան-Հրազդան կասկադը։ Նա ՀԷՑ-ի սեփականատերն է, կառուցում է ՀԷԿ-եր, արևային էներգետիկայի արտադրության ոլորտում է ցանկանում ներդրումներ անել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ատոմակայանը հավատարմագրային կառավարման է հանձնված ՌԴ-ին, որ գազը ՌԴ-ն է մատակարարում,  չե՞ք կարծում, որ այդպիսով է՛լ ավելի կխորանա մեր էներգետիկ կախվածությունն այդ երկրից, ինչը կարող է վտանգավոր լինել։

– Այդ առումով ռիսկայնությունը կամ նման գայթակղությունը մեծանում է, բայց միևնույն ժամանակ պետք է լինեն պատշաճ վերահսկողական մեխանիզմներ, որ նման ռիսկերը չեզոքացվեն։

– Նաև տեղեկություններ են հրապարակվում, որ ՌԴ-ն ցանկանում է բարձրացնել գազի գինը մինչև 200 դոլար…

– Մի կարևոր գործոն կա, որը պետք է օգտագործենք՝ ԵՏՄ միասնական էներգետիկ շուկայում անհավասար պայմաններ կան ռուսական ու հայկական ընկերությունների միջև։ Այս պահի դրությամբ՝ բանակցություններ, քննարկումներ են գնում այդ բոլոր հարցերի շուրջ, այս պահին կարող ենք մի բան ասել՝ որ առայժմ սակագնի բարձրացման հայտ չկա։ Ի դեպ՝ կարելի է նաև քննարկել բնական մենաշնորհների ընկերությունների վերին էշելոնների աշխատավարձերի զսպման մեխանիզմների հարցը։ Եվ եթե սեփականատերը բոնուսային համակարգերի միջոցով ուզում է ավելի գումար տալ, կարող է դա անել իր շահույթի հաշվին։

– Երեկ մեր տաղավարում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը տարակուսանք հայտնեց, թե ձեր իշխանությունն ինչո՞ւ չի կատարում հեղափոխական օրերի խոստումը և չի շտապում պատժել նախկին իշխանությունների հանցագործ, կոռումպացված պաշտոնյաններին։ Անուններ թվարկեց՝ Սերժ Սարգսյան, Միքայել Մինասյան, Տարոն Մարգարյան, Գագիկ Բեգլարյան, Հովիկ Աբրահամյան, Տիգրան Սարգսյան, Միհրան Պողոսյան և այլք։ Ինչո՞ւ չեն պատժվում այս մարդիկ։

– Ես այդ քննադատությունը տեղին կհամարեմ, եթե իսպառ չլինի քաղաքական կամք՝ ուսումնասիրելու և գնահատական տալու՝ մամուլում շրջանառվող տեղեկությունները արդարացվա՞ծ են, թե՞ ոչ։ Բայց տեսնում եք, որ, օրինակ, ջրային ոլորտում ամեն օր նոր բացահայտումներ են լինում, որոնք որոշակիորեն այս թնջուկների մի մասն են։ Իսկ թե ուսումնասիրությունների արդյունքում ում մեղքը կապացուցվի, ում մեղքը՝ ոչ, չեմ կարող ասել: Բայց ես տեսնում եմ քաղաքական կամք՝ ուսումնասիրելու բոլոր ծակ դույլերով չռացող ուղղությունները։ Այլ  հարց է, թե գոհացուցի՞չ է տեմպը։

– Տեմպից գոհ չէր և ասում էր, թե չկա այդ մարդկանց պատասխանատվության ենթարկելու քաղաքական կամքը։

– Դա մշտական վեճ է։ Իշխանության մեջ չգտնվող կամայական քաղաքական գործիչ ասում է՝ ուզում եմ արագ և հիմա։ Իսկ իշխանական այն գործիչները, որոնք ունեն սահմանափակ ռեսուրսներ և ուզում են պատշաճ կերպով ուսումնասիրել, նրանք ուզում են ճիշտ ժամանակին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան