Ինչո՞ւ չեն պատժվում Սերժ Սարգսյանը և նրա ավազակապետերը՝ Գագիկ Բեգլարյանը, Հովիկ Աբրահամյանը, Տարոն Մարգարյանը և այլք. Լևոն Զուրաբյանը զգուշացնում է՝ հետո ուշ կլինի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:44
Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի
15.05.2026 | 21:30
Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:18
Կրեմլամետ «Մատրյոշկայի» արշավը Փաշինյանի դեմ ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրություններինը միասին. անդրադարձ
15.05.2026 | 21:07
Նուռնուսի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
15.05.2026 | 20:55
36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին
15.05.2026 | 20:35
ՌԴ-ից սպառնալիք կա՝ եթե երկաթուղու հարցով կտրուկ քայլերի դիմեք, կօգտագործեն տնտեսական լծակներ․ ՀՀ-ն դիլեմայի առաջ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:25
Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով
Բոլորը

Factor.amի հարցազրույցը ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ

Պարո՛ն Զուրաբյան, Արդարադատության նախարարությունը մշակել է Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը, որը նախատեսում է հակակոռուպցիոն իրավապահ մարմնի ստեղծում՝ Հակակոռուպցիոն կոմիտեն։ Ընդունո՞ւմ եք կոռուպցիայի դեմ պայքարի այդ տարբերակը։

– Նախ՝ ես շատ մեծ վերապահմամբ եմ մոտենում, այսպես կոչված, գործիքակազմային կամ ինստիտուցիոնալ բարեփոխումներին։ Ես չեմ թերագնահատում դրանք, ես գտնում եմ, որ ճիշտ գործիքներ ունենալն անհրաժեշտ է, բայց նույն գործիքով կարելի է և՛ ջարդել, և՛ կառուցել։ Այստեղ կարևոր է այդ գործիքը կիրառողի քաղաքական կամքը:

– Իշխանությունների մոտ կա՞ այդ քաղաքական կամքը։

– Ես շատ լուրջ վերապահումներ ունեմ, որովհետև մեր ժողովուրդն էլ է հասկացել, որ կոռուպցիայի հաղթահարումը կենսական անհրաժեշտություն է: Հենց այդ պատճառով էլ կատարեց անցած տարվա մայիսյան հեղափոխությունը։ Այսինքն՝ այս իշխանությունների առաջին գործը պետք է լիներ այդ ողջ կոռուպցիոն համակարգը կազմաքանդելը, ապօրինաբար հարստացած պաշտոնյաններին պատժելը։

– Դա չի՞ արվել:

– Ես ուզում եմ հիշեցնել մի քանի գործեր, որոնց մասին մենք միշտ խոսել ենք։ Տարոն Մարգարյան՝ մենք ներկայացրել էինք մի փաստաթուղթ, որն ապացուցում էր, որ նրա եկամուտների և հարստությունների միջև կա անհամապատասխանություն առնվազն 10 մլն դոլարի չափով։ Եվ ի՞նչ: Տարոն Մարգարյանի որևէ գործ քննվո՞ւմ է, մենք լսե՞լ ենք, որ նա նստած է բանտում:Ո՛չ: Ո՞վ է քրեական պատասխանատվության կանչել Գագիկ Բեգլարյանին: Ունենք «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու պատմությունը, որտեղ, տարբեր գնահատականներով, մինչև 800 մլն դոլար ուղղակի թալանվել է: Միհրան Պողոսյանի «պանամյան թղթապանակը»: Դրա շուրջ նախկին իշխանություններն ինչ-որ տրյուկներ էին անում, սխալ ձևերով դիմում էին Շվեյցարիայի իշխանություններին: Մենք ուզում ենք իմանալ՝ ի՞նչ եղավ դրա զարգացումը։

Տիգրան Սարգսյանի՝ «Նաիրիտի» հետ կապված խնդիրները, թե նրա օրոք 40 մլն դոլարի վնաս է տրվել, որովհետև ավանտյուրիստական սխեմաներով ընկերություն էր ստեղծվել, որն ինքն իր սեփականատերն էր: Այնպես էին խառնել, որ փողերը գնացել էին, իսկ դրանց թելերը ոչ ոք չի գտնում։ Այդ գործն ո՞ւր է, ինչո՞ւ Տիգրան Սարգսյանն այսօր նստած չէ բանտում և ցուցմունքներ չի տալիս այդ գործով։ Կամ նրա օֆշորային պատմությունը։ Հովիկ Աբրահամյանի պոմիդորը, որ թուրքական պոմիդորը տանում էր Ռուսաստան և հայկական արտադրության տեղ վաճառում։ Գևորգ Գևորգյանից 60 հազար դրամով խլել է ավազահանքը: Քրեական գործ բացվեց, սկզբից մեծ աշխուժություն էինք տեսնում, մեկ էլ գործը հանգեց:

Մոտենում ենք Սերժ Սարգսյանի շրջապատին՝ Միքայել Մինասյանը բենզինի մոնոպոլիա ուներ, խախտում էր օրենքներ, բայց հիմա հոդվածներ է գրում և ոչ մի բանի համար պատասխանատվություն չի կրում։ Մանվել Գրիգորյա՞նն էր Սերժ Սարգսյանի կոռուպցիոն բուրգի միակ պատասխանատուն: Հիմա հարց է ծագում՝ ինչո՞ւ անձամբ Սերժ Սարգսյանը, նրա հարազատներն ու ավազակապետ գեներալները որևէ պատասխանատվություն չեն կրում։ Ես կարող եմ մտածել, որ կա՛մ Ս.Սարգսյանի հետ եղել է պայմանավորվածություն, որ իշխանությունը ոչ բռնությամբ հանձնելու դիմաց ինքը չի հետապնդվի, կա՛մ պոստ-ֆակտում իշխանությունն առանց բռնության հանձնելու դիմաց իրեն հանգիստ են թողել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան