ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը կաջակցի Շերմանի լրացմանը, որով կարգելվի Ադրբեջանին մի շարք զինատեսակների վաճառքը

Լուրեր

11.07.2026 | 11:33
Ստրասբուրգում քննարկվել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանության նոր չափանիշները
11.07.2026 | 11:22
Աշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից
11.07.2026 | 11:12
ՖԻՖԱ-ն կարող է շուրջ 11 միլիոն դոլար վաստակել ԱԱ-2026-ի եզրափակիչի ստադիոնի խոտածածկի կտորների վաճառքից
11.07.2026 | 10:59
Հրդեհ Մայակովսկի բնակավայրում․ տուժածներ չկան
11.07.2026 | 10:40
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 11-ի դրությամբ
11.07.2026 | 10:22
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.07.2026 | 10:01
Իսպանիայի հավաքականը ռեկորդներ է սահմանել
11.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց և կիսաեզրափակիչում կմրցի Ֆրանսիայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.07.2026 | 23:30
Սալոնիկից Մեմինգեմ մեկնող ինքնաթիռում պատուհան է վնասվել․ ուղևորի գլուխն ու ուսերը հայտնվել են դրսում
10.07.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
10.07.2026 | 23:01
Instagram-ը և Facebook-ը կախվածություն են առաջացնում․ Եվրահանձնաժողովը Meta-ին սպառնում է տուգանքներով
10.07.2026 | 22:44
Ուկրաինան ստեղծում է Ռուսաստանի վրա հեռահար ազդեցության գործադրման հրամանատարություն
10.07.2026 | 22:30
Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.07.2026 | 22:17
ՌԴ իշխանություններն առաջին անգամ վառելիքի դեֆիցիտը կապել են նավթավերամշակման գործարաններին ԱԹՍ-ների հարվածների հետ
10.07.2026 | 22:04
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը
Բոլորը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ներքին կանոնակարգերի հանձնաժողովը թույլատրել է կոնգրեսական Բրեդ Շերմանին ներկայացնել «Ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին առաջարկը, ըստ որի՝ կարգելվի Ադրբեջանին վաճառել զինատեսակներ, որոնք կավելացնեն քաղաքացիական օդանավեր ոչնչացնելու՝ Բաքվի կարողությունները։ Այս մասին տեղեկանում ենք  ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի կայքից։

«Սա Ադրբեջանի համար հզոր ազդանշան կլինի այն մասին, որ այսուհետ չի կարող սպառնալ քաղաքացիական օդանավեր կործանելով։ Չի կարելի թույլ տալ, որպեսզի Ադրբեջանն ահաբեկի իր հարևաններին։ Ադրբեջանի օդուժի հզորացմանը որևէ կերպ աջակցելը վերջին բանն է, որ մենք պետք է անենք»,- նշել է Շերմանը։

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ընդգծել է, որ Ադրբեջանի համար սա հստակ նշան է, որ Վաշինգտոնը դեմ է քաղաքացիական օդանավերի ոչնչացման վերաբերյալ ցանկացած սպառնալիքի։

«Մենք անհամբերությամբ սպասում ենք կոնգրեսական Շերմանի և նրա գործընկերների հետ հանդիպմանը՝ հստակեցնելու փոփոխության համապարփակ քննարկման մանրամասները և առաջիկա շաբաթների անելիքները»,- ընդգծել է Արամ Համբարյանը։

Այս նախաձեռնությունն ուղղված է նրան, որ Բաքվին այլևս թույլ չտրվի մշտական սպառնալիք ներկայացնել Ստեփանակերտի օդանավակայանի քաղաքացիական ավիացիային: Ակնկալվում է, որ Շերմանի նախաձեռնությունը և համապատասխան օրինագիծը կքննարկվեն այս շաբաթ: Կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեն, Ջեքի Սփեյերը և Ադամ Շիֆը նույնպես կողմ են լրացմանը:

Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունը նույնպես ողջունել է ԱՄՆ կոնգրեսականի՝ «Ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին» օրենքում ներկայացված լրացումը։

«Ստեփանակերտի օդանավակայանում աշխատանքների վերսկսումն Արցախի հիմնարար իրավունքն է, որը միայն քաղաքացիական ու մարդասիրական նպատակներ է հետապնդում, մասնավորապես՝ ազատության ու տեղաշարժի անքակտելի իրավունքների իրականացումը»,- նշել է Արցախի ԱԳ նախարարը։

Նելլի Մելքոնյան