Թեհրանն անպատասխան չի թողնի Ջիբրալթարում իրանական լցանավի կալանքը. ԶՈՒ ԳՇ ղեկավար

Լուրեր

02.09.2026 | 18:40
Վթար Քուչակ-Ապարան ճանապարհին. նախնական տվյալներով՝ կա 5 զոհ
02.09.2026 | 18:30
ՀԱՊԿ-ին ավելի լավ այլընտրանք չեմ տեսնում Թուրքիայի և Ադրբեջանի սպառնալիքին դիմագրավելու հարցում․ ՀՀ-ն միայնակ չի կարող․ Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 18:25
Ֆրանսիայում կանխել են Կիլիան Մբապեի առևանգումը. աղբյուր
02.09.2026 | 18:22
Ըստ փաստաբանների՝ Գագիկ Խաչատրյանը 24 ժամ չի սնվել // ԹՐԻՓՓ քննարկում՝ Սյունիքում․ ԼՈՒՐԵՐ
02.09.2026 | 18:19
Էրդողանը Հունաստանին կոչ է արել դադարեցնել ապառազմականացված կղզիների զինումը․ «Մեր հանգստությունը թուլություն չհամարեք»
02.09.2026 | 18:11
«Ռուսաստանի երկաթուղիների» «թունավորության» հարց ոչ ոք չի բարձրացնում, բացի Փաշինյանից․ Օվերչուկ
02.09.2026 | 18:00
Գագիկ Խաչատրյանի փաստաբանները դիմել են ՄԻԵԴ-ին՝ հրատապ միջոց կիրառելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 17:49
Ադրբեջանական SOCAR-ը մտնում է ԱՄՆ գազային շուկա․ Comstock-ը գործարքի հաշվին կկրճատի պարտքը
02.09.2026 | 17:37
Թումանյանում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը մեկնարկում է սեպտեմբերի 2-ին․ ԿԸՀ
02.09.2026 | 17:26
Նաիր Թիկնիզյանի գործակալ. «Հենց եղավ «Օլիմպիակոսի» տարբերակը, ընտրությունը կանգ առավ այս մեծ ակումբի վրա»
02.09.2026 | 17:24
Ինչո՞ւ է Գագիկ Խաչատրյանը հրաժարվել ՄՌՏ հետազոտությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 17:18
Կիևում փոխհրաձգություն է տեղի ունեցել Ուկրաինայի երկու ուժային կառույցների ներկայացուցիչների միջև
02.09.2026 | 17:08
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մակրոնին
02.09.2026 | 16:51
«Ուժեղ Հայաստան»-ի երեք աջակից մեղադրվում է Ալավերդու կայարանում մեքենավարին հարվածելու և խուլիգանություն կատարելու համար
02.09.2026 | 16:43
Սյունիքում քննարկվել է TRIPP-ի իրականացումն ու դրա հնարավոր տնտեսական ազդեցությունը
Բոլորը

Թեհրանն անպատասխան չի թողնի Ջիբրալթարում Մեծ Բրիտանիայի իշխանությունների կողմից Grace 1 լցանավի կալանքը: Այս մասին հայտարարել է Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-մայոր Մոհամմադ Բագերին, գրում է IRNA-ն:

Նա իրանական լցանավի կալանքը որակել է Պարսից ծոցում ամերիկյան անօդաչուի դեմ Իրանի գործողություններին պատասխան ակտ:

«Իրանական լցանավի կալանքն անպատասխան չի մնա, որը մենք կտանք ճիշտ տեղում և ճիշտ պահին»,- ասել է Մոհամմադ Բագերին:

Իրանցի բարձրաստիճան զինվորականի խոսքով՝ թշնամիները փորձում են վախեցնել Իրանին հոգեբանական ճնշման օգնությամբ, և այս պայմաններում «երկրի զինված ուժերը պատասխանատվություն է կրում պետության անվտանգության և հզորության պահպանման համար»:

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն իր հերթին Ջիբրալթարի կողմից Grace 1 լցանավի կալանքը «ծովահենության ակտ» է կոչել: