Մեր երկրում այսօր աննախադեպ հանրային վստահություն կա ոստիկանության հանդեպ. Վալերի Օսիպյանը՝ Փոլ Սելին

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հուլիսի 9-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն ընդունել է ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի ղեկավար Փոլ Սելին, ասոցիացիայի գործադիր տնօրեն Վինս Հոուքսին և պատվավոր գործընկեր, Global Policing Initiative-ի տնօրեն Մեթյու Թորիգիանին:

«Ողջունելով հյուրերին՝ Վալերիյ Օսիպյանը ներկայացրեց վերջին տարում Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները՝ ընդգծելով, որ նախևառաջ խնդիր է դրվել արմատախիլ անել կոռուպցիայի համակարգային դրսևորումները:

Նշվեց, որ փոփոխություններ են կատարվել բոլոր ստորաբաժանումների աշխատանքում:

Մասնավորապես, տարիներ շարունակ հանրային գիտակցության մեջ հատուկ միջոցներ կիրառող ստորաբաժանում ընկալվող ոստիկանության զորքերը այսօր սահմանապահ գործառույթ է կատարում և իրականացնում մարտական հերթապահություն: Ճանապարհային ոստիկանության ոլորտում քայլերն ուղղված են համակարգային փոփոխություններին, որոնց նպատակը երթևեկության անվտանգության ապահովումն ու պատահարների նվազեցումն է: Ակտիվ աշխատանքներ են տարվում պարեկային ծառայության կայացման ուղղությամբ, ուսումնասիրվում է տարբեր երկրների առաջավոր փորձն այդ բնագավառում: Միջոցներ են ձեռնարկվում համայնքային ոստիկանության ինստիտուտի ամրապնդման ու կատարելագործման համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Փոլ Սելը ներկայացրեց աշխարհի 164 երկրներում ներկայացուցչություններ ունեցող ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի գործառույթներն ու խնդիրները:

Վալերի Օսիպյանը նկատեց, որ մեր երկրում այսօր աննախադեպ հանրային վստահություն կա ոստիկանության հանդեպ, որն ամրապնդելու և անշրջելի դարձնելու առումով կարևորվում է միջազգային գործընկերների հետ համագործակցության խորացումն ու փորձի հետագա փոխանակումը:

Հայաստանի ոստիկանության աշխատանքի արդյունավետության համատեքստում Փոլ Սելը նշեց անվտանգության բարձր մակարդակը մայրաքաղաքում և դրական գնահատեց զբոսաշրջիկների մեծ թվի պայմաններում ոստիկանության արդյունավետ գործունեությունն ու հյուրերի անվտանգության ապահովման աստիճանը:

Փոլ Սելը հավելեց նաև, որ ասոցիացիայի խնդիրը համագործակցության ընդլայնման նպատակով բոլոր երկրներում ներկայացուցչություններ ունենալն ու կազմակերպության շուրջ 30 հազար անդամների, մասնագետների, փորձագետների ներուժի համատեղ ու արդյունավետ կիրառումն է կիբեռհանցավորության, ահաբեկչության դեմ պայքարի, ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման և այլ ոլորտներում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս»,- ասված է հաղորդագրությունում: