Վլադիմիր Պուտինը դեմ է Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուն

Լուրեր

18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեմ է արտահայտվել Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուն:

«Ես դա չէի անի՝ վրաց ժողովրդի հանդեպ հարգանքից ելնելով»,- լրագրողներին ասել է Պուտինը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Նշենք, որ պատժամիջոցներ սահմանելու նախաձեռնությամբ հանդես էր եկել ՌԴ Պետդուման: Պուտինի հայտարարությունից հետո այնտեղ նշել են, որ առայժմ չեն ծրագրում հետ կանչել պատժամիջոցների մասին դիմումը: Նախարարների կաբինետում էլ նշել են, որ ծանոթ են փաստաթղթին, բայց ուշադրություն են հրավիրում Վլադիմիր Պուտինի կարծիքի ուղղությամբ:

ՌԴ նախագահը նաև մեկնաբանել է իրեն վիրավորած վրացի լրագրողի դեմ գործ հարուցելու գաղափարը՝ հայտարարելով. «Մեծ պատիվ կլինի քրեական գործեր հարուցելը: Թող շարունակի հեռարձակել»:

Հիշեցնենք, որ կիրակի երեկոյան վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդավար Գեորգի Գաբունիան իր «P.S.» հեղինակային հաղորդումը սկսել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հայհոյանքով: Վրաստանում սոցցանցերի բազմաթիվ օգտատերեր մտավախություն են հայտնել, որ սա կարող է է՛լ ավելի սրել վրաց-ռուսական հարաբերությունները: Գաբունիայի պահվածքը դատապարտել են Վրաստանի նախագահն ու վարչապետը, իսկ ԱԳՆ-ն սա որակել է երկու երկրների հարաբերություններում լարվածություն մտցնելու փորձ:

Գեորգի Գաբունիայի ելույթը դատապարտել են նաև Ռուսաստանում: Այդ երկրի ԱԳՆ-ն հայտարարել է, որ մասնագիտական կազմակերպությունների և լրագրողական հանրության համարժեք արձագանքն է ակնկալում:

Բացի այդ, ավելի քան տասը օր Վրաստանում հակառուսական և հակակառավարական բողոքի ակցիաներ են ընթանում, ինչը հանգեցրել է ՌԴ-ի և Վրաստանի միջև ավիահաղորդակցության դադարեցման: