Վրաստանի դեմ պատժամիջոցների հարցով որոշում առայժմ չկա. Դմիտրի Պեսկով

Լուրեր

18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
Բոլորը

ՌԴ Պետդուման միասնականություն է դրսևորել՝ հանդես գալով Վրաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու նախաձեռնությամբ, սակայն որոշումը կայացնում են նախարարների կաբինետն ու նախագահը: Այս մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ նման որոշում առայժմ չի կայացվել, գրում է ՌԻԱ Նովոստին:

Պետդուման այսօրվա լիագումար նիստում հայտարարություն է ընդունել, որում ՌԴ կառավարությանը խորհուրդ է տվել դիտարկել Վրաստանի նկատմամբ հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու նպատակահարմարությունը և համապատասխան առաջարկներ ներկայացնել նախագահին:

«Դուք տեսնում եք, թե ինչպիսի կոշտ արձագանք կա ռուսաստանցի խորհրդարանականների կողմից վրաց հաղորդավարի աննախադեպ պահվածքի ֆոնին: Սակայն որոշումը, ինչպես գիտեք, կայացվում է կառավարության և, վերջնարդյունքում, նախագահի կողմից: Առայժմ որոշում չի կայացվել: Մենք անմիջապես կտեղեկացնենք»,- ասել է Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հնարավոր պատժամիջոցների առնչությամբ Կրեմլի դիրքորոշման մասին հարցին:

Հիշեցնենք, որ կիրակի երեկոյան վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդավար Գեորգի Գաբունիան իր «P.S.» հեղինակային հաղորդումը սկսել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հայհոյանքով: Վրաստանում սոցցանցերի բազմաթիվ օգտատերեր մտավախություն են հայտնել, որ սա կարող է է՛լ ավելի սրել վրաց-ռուսական հարաբերությունները: Գաբունիայի պահվածքը դատապարտել են Վրաստանի նախագահն ու վարչապետը, իսկ ԱԳՆ-ն սա որակել է երկու երկրների հարաբերություններում լարվածություն մտցնելու փորձ:

Գեորգի Գաբունիայի ելույթը դատապարտել են նաև Ռուսաստանում: Այդ երկրի ԱԳՆ-ն հայտարարել է, որ մասնագիտական կազմակերպությունների և լրագրողական հանրության համարժեք արձագանքն է ակնկալում: