Զանգվածային ձերբակալություններ Թուրքիայի զինված ուժերում
Քաղաքականություն
09.07.2019 | 13:09Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող Ֆեթհուլլահական կառույցի (FETÖ) հետ կապի մեղադրանքով 176 զինվորականի ձերբակալման որոշում է կայացվել. գրում է ermenihaber-ը:
Թուրքիայի զինված ուժերում ծառայող նշյալ անձանց հայտնաբերման և ձերբակալման նպատակով ոստիկանական համաժամանակյա գործողություններ են կազմակերպվել։
Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազության կողմից կատարված հայտարարության համաձայն՝ մեղադրյալների թվում են 1 գնդապետ, 1 փոխգնդապետ, 5 մայոր, 7 կապիտան, 100 ավագ լեյտենանտ, 18 լեյտենանտ և 43 ենթասպա։
Նրանցից 100-ը ցամաքային ուժերի հրամանատարության կազմից են, 33-ը՝ ռազմաօդային ուժերի հրամանատարությունից, 37-ը՝ ռազմածովային ուժերի, իսկ 6-ը՝ առափնյա անվտանգության ուժերի հրամանատարությունից։