ՊԵԿ-ը հետ է քաշվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացից. Դավիթ Անանյան.ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց հարկային տարվա առաջին կիսամյակը։ Լրագրողի հարցին՝ ՊԵԿ-ն ի՞նչ մասնակցություն ունի ապօրինի գույքի բռնագանձման օրենքի նախագծի մշակման գործում, Դավիթ Անանյանն ասաց, որ զերծ են մնում մասնակցությունից։

«Օրինագծի վրա աշխատում էր ձևավորված աշխատանքային խումբը և այն ղեկավարում էր Արդարադատության նախարարությունը։ Այնուամենայնիվ, մենք այնտեղ ունենք շատ լուրջ դերակատարում և իրավական հարցերով իմ նախկին խորհրդականը՝ պարոն Բադասյանը, շատ ակտիվ զբաղվում էր այդ հարցերով»,- նշեց նա:

Ըստ Անանյանի՝ շատ ուրախ է, որ Բադասյանը, այժմ լինելով նախարար, ի պաշտոնե այդ հարցը կկարողանա տանել առաջ. «Մենք մի փոքր հետ ենք քաշվել այդ պրոցեսից, քանի որ կարծում ենք, որ այն հուսալի ձեռքներում է: Մի շատ կարևոր հարց էլ կա, որ օրինագիծը կարող է առաջացնել տարընթերցումներ ու տարընկալումներ։ Որ ասում են՝ առանց դատական ակտի ապօրինի գույքի բռնագանձում, պետք է միշտ իմանալ, որ հնարավոր չէ որևէ անձի սեփականությունից զրկել առանց դատարանի որոշման։ Ամեն ինչի հիմքում դա է դրված»:

Դավիթ Անանյանը շեշտեց, որ օրինագիծն այնպիսին չէ, որ նախարարությունը կամ ՊԵԿ-ն իրավունք ունենան անձից խլել իր սեփականությունը՝ պետությանը հասցված վնասի դիմաց: «Այդպիսի բան հնարավոր չէ։ Ուղղակի կան գործընթացներ, որոնք կանոնակարգվում են։ Այստեղ իրավական նրբություններ կան։ Սակայն հանրությանը պետք է իրազեկել, որ չի կարելի ընդունել մի ակտ, որն անձին կզրկի սեփականության իրավունքից՝ առանց դատարանի որոշման»,- ասաց ՊԵԿ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան