Երևանում երթ կանցկացվի՝ հաջակցություն Խաչատուրյան քույրերի

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ այսօր Ազատության հրապարակից երթ է կազմակերպվելու՝ ի պաշտպանություն Խաչատուրյան քույրերի:

«Այսօր, ժամը 18։00-ին, Ազատության հրապարակից կկայանա երթ՝ ի պաշտպանություն Խաչատուրյան քույրերի։
Մենք համարում ենք, որ Երևանում ևս պարտավոր ենք դուրս գալ երթի ի պաշտպանություն Խաչատուրյան քույրերի: Գոնե այն մարդիկ, ովքեր տեղյակ են եղելությունից և կատարվածի անարդար հանգուցալուծումից:

Բոլոր նրանք, ովքեր համամիտ են, որ ընտանիքը կեղեքումների և բռնությունների վայր չէ, այլ վայր է սիրո և հոգատարության, այս շաբաթ օրը, միացեք երթին: Սա անչափ կարևոր է կատարվածը ուղղելու և հետագայում նման ոճիրները կանխելու համար: Մենք պարտավոր ենք աջակցել Խաչատուրյան քույրերին:

Առավել մանրամասն կարող եք տեսնել ֆեյսբուքյան հրավերում՝ այստեղ»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ մեծ աղմուկ հանած սպանությունը տեղի է ունեցել անցյալ տարվա հուլիսի 27-ին՝ Մոսկվայում. 17, 18, 19 տարեկան հարազատ քույրերը, այլևս չդիմանալով հոր՝ իրենց նկատմամբ դաժան ու կոպիտ վերաբերմունքին, դանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրան: Ձերբակալությունից հետո քույրերը խոստովանել են, որ հայրը տարիներ շարունակ տանջել է իրենց: Հարևաններն ու աղջիկների ընկերները պատմել են, որ հայրն իրեն պահում էր իսկական բռնապետի պես, հաճախ էր ցասման նոպաներ ունենում: Հատկանշական է, որ բոլոր հարցվածները քույրերի մասին միայն դրական բաներ են պատմել՝ նրանց բնութագրելով որպես համեստ, բարեհամբույր և հաշտ քույրեր: