ԵԽ քաղաքական ուժերը առաջարկել են դադարեցնել Թուրքիա-ԵՄ բանակցությունները

Լուրեր

09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Նախորդ շաբաթ Ստրասբուրգում կայացած Եվրախորհրդարանի նիստի ժամանակ ԵԽ-ում ներկայացված քաղաքական ուժերը հանդես են եկել Թուրքիայի հետ բանակցությունները դադարեցնելու համատեղ առաջարկով: Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվական կայքերը. փոխանցում է ermenihaber-ը:

Նիստում Եվրահանձնաժողովի անունից ելույթ ունեցած Յոհաննես Հահնը ուշադրություն  է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիա-ԵՄ հարաբերություններում հետընթաց է  գրանցվել: Նրա կարծիքով՝ Թուրքիան իր իսկ շահերից ելնելով անհապաղ պետք է քայլեր ձեռնարկի մարդու իրավունքների և որոշ ԵՄ երկրների հետ երկկողմ հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Հահնը տեղեկացրել է, որ ամենաուշը 2018թ. գարնանը Եվրահանձնաժողովը կհրապարակի Թուրքիայի վերաբերյալ իր զեկույցը: «Եթե իրավիճակը չփոխվի, ապա առանձնապես մեծ քաղաքական երևակայություն չի պահանջվի՝ հասկանալու համար, թե ինչ գրել զեկույցում», -ասել է նա:

Քրիստոնյա դեմոկրատների (EPP) անունից նիստում ելույթ ունեցած պատգամավոր Քրիստիան Դան Պրեդան առաջարկել է ժամանակավորապես դադարեցնել Անկարայի հետ եվրաինտեգրման բանակցությունները: Նա նաև կարծիք է հայտնել, որ Թուրքիայի համար ԵՄ բյուջեով նախատեսված գումարները պետք է բաժանել Թուրքիայի հասարակությանը:

ԵՄ Սոցիալ դեմոկրատների (S&D) անունից հանդես եկած հոլանդացի պատգամավոր Քեթի Փիրին նշել է, որ բանակցությունները դադարեցնելու մասին ԵՄ-ի որոշումը չի փոփոխվել: Փիրին ընդգծել է նաև, որ անհրաժեշտ է իրարից տարբերակել Թուրքիայի կառավարությունն ու Թուրքիայի հասարակությունը: Նա կողմ է արտահայտվել անդամակցության բանակցությւոնների դադարեցմանը՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ Թուրքիան պետք է շարունակի մնալ թեկնածու երկիր:

Պահպանողական խմբակցության (ECR) անունից ելույթ ունեցած անգլիացի պատգամավոր  Չառլզ  Թաննոքը նշել է, որ Թուրքիան հեռացել է արևմտյան ժողովրդավարական նորմերից, ուստի եկել է Թուրքիայի հետ բանակցությունները դադարեցնելու ժամանակը:

Լիբերալ խմբակցության (ALDE) ներկայացուցիչ գերմանացի պատգամավոր Ալեքսանդր Լաբսդորֆի խոսքով՝ Թուրքիան վաղուց դադարել է համապատասխանել Կոպենհագենի քաղաքական չափանիշներին և առաջարկել Եվրահանձնաժողովին՝ այս հանգամանքը հաշվի առնելով բանակցությունների դադարեցման վերաբերյալ որոշում ընդունել: Լամբսդորֆի կարծիքով՝ եվրաինտեգրման գործընթացն արդեն «մահացել է» և անհրաժեշտ է մտածել Թուրքիայի հետ նոր հարաբերությունների նոր տեսակի մասին:

Միացյալ ձախերի խմբակցության (GUE) ներկայացուցիչ, ֆրանսիացի պատգամավոր Մարիա – Քրիստինա Վերգիատը նույնպես կողմ է արտահայտվել Անկարայի հետ անդամակցության բանակցությունների դադարեցմանը:

Կանաչների խմբակցության անունից ելույթ ունեցած գերմանացի պատգամավոր Սկա Քելլերի կարծիքով՝ չպետք է մոռանալ, որ Թուրքիան Էրդողանը չէ, և Էրդողանը Թուրքիան չէ: Կանաչների խմբակցության համանախագահ Քելլերը նաև առաջարկել է Թուրքիայի նկատմամբ զենքի ամբարգո կիրառել:

Հավելենք, որ հաջորդ ամիս Եվրախորհրդարանը Ստրասբուրքում քվեարկության կդնի Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունների վերաբերյալ որոշումը: