Աննախադեպ լայնամասշտաբ հիմնանորոգում կրթության ոլորտում. հայտնի է վերանորոգվող դպրոցների ցանկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց կրթական օջախների կառուցման ու վերակառուցման վերաբերյալ մի շարք նախագծեր։

«Սա նախագծերի մի մեծ փաթեթ է, որը միտված է կրթության որակի բարձրացմանը՝ թե՛ բովանդակային տեսակետից, թե՛ շենք-շինությունների ֆիզիկական որակի տեսակետից, ինչն անմիջական ու ուղիղ ազդեցություն ունի կրթության որակի վրա։ Եվ ըստ այդ նախագծերի՝ տասնյակ ուսումնական հաստատություններ ներառվում են կառուցման, վերակառուցման ծրագրերի մեջ։ Դրանց թվում են նաև բուհեր, ուսումնական հաստատություններ, կան նաև սպորտային կառույցներ, իսկ մշակույթի ու գիտության ոլորտի նախագծերն արդեն կներկայացնենք հաջորդ նիստի ընթացքում»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Նախագծերից մեկով առաջարկվում է 834 մլն դրամ հատկացնել Հայաստանի դպրոցներում ռոբոտատեխնիկական լաբորատորիաներ ստեղծելուն։ Թվով 284 լաբորատորիա կստեղծվի, իսկ ներկայումս ՀՀ դպրոցներում գործում է շուրջ 350 նման լաբորատորիա։

Մյուս նախագիծը վերաբերում է դպրոցների շենքային պայմաններին: ՀՀ-ում 12-ամյա կրթությանն անցման ժամանակ ամենավատ շենքային պայմաններով դպրոցները հատկացվել են ավագ դպրոցներին։ Ըստ նախարարի՝ հաճախ նաև բովանդակային առումով են բողոքներ լինում ավագ դպրոցների չկայացման մասին, բայց նաև ֆիզիկական պայմաններն ուղիղ ազդեցություն ունեն որակի վրա։

«Եվ այս նախագծով նախատեսվում է հինգ ավագ դպրոց ամբողջովին քանդել ու կառուցել։ Դրանք սեյսմիկ անվտանգության տեսակետից շատ խնդրահարույց դպրոցներ են և արագ քանդման ու կառուցման անհրաաժետության կարքի ունեն»,- ասաց նա։ Այս ավագ դպրոցները տեղակայված են Մասիսում, Ալավերդիում, Երևանում և Հրազդանում։

Կառավարությունն այսօր 129.8 մլն դրամ հատկացրեց նախագծա-նախահաշվային աշխատանքների համար, իսկ հետագայում, ըստ Արայիկ Հարությունյանի, գումար կհատկացվի կառուցման աշխատանքների համար։

«Եթե հաշվի առնենք, որ անցած տարի մենք հինգ ավագ դպրոց վարկային ծրագրով ամբողջությամբ վերակառուցել ենք ու հանձնել շահագործման, այս տարի վարկային ծրագրով ութ ավագ դպրոցում նույնպես մրցույթով կսկսվի շինարարությունը, մենք գործ ունենք հանրակրթության ոլորտում դպրոցաշինության լայնածավալ ծրագրի հետ»,- ասաց նա։

Նախագծերից մեկով էլ գումար է հատկացվում Արմավիրի տարածաշրջանային քոլեջի և Շիրակի քոլեջի շինարարական աշխատանքների համար: «Այս դպրոցներին հինգ թե վեց տարի առաջ հատկացվել են շատ թանկարժեք սարքավորումներ, որոնք մինչև հիմա չեն կարողանում շահագործվել՝ շենքային պայմաններ չունենալու պատճառով։ Այս ուսումնական հաստատություններն ունեցել են նախագծեր, բայց մինչև հիմա շինարարական աշխատանքներ չեն իրականացվել»,- նշեց Արայիկ Հարությունյանը։

Կառավարությունը նաև գումար է հատկացնում թվով 30 հանրակրթական և 10 ավագ դպրոցների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման համար՝ ներառական կրթության ներդրման համար համապատասխան պայմաններ ապահովելու նպատակով։

Մեկ այլ նախագծով՝ Կառավարությունը մի շարք բուհերում շինրարական ու վերակառուցման աշխատանքներ կրականացնի։ Նախագծա-նախահաշվային աշխատանքների համար հատկացվում է 68 մլն դրամ։

«Դրանք են ագրոճարտարագիտական լաբորատորիայի գերազանցության կենտրոնի ստեղծումը Ագրարային համալսարանում, ուսանողական ավան հիմնադրամի շենքի վերանորոգումը, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի շենքի վերանորոգումը, Պետական կոնսերվատորիայի շենքի և Գորիսի պետական համալսարանի շենքի վերանորոգումը»,- մանրամասնեց նախարարը։ Նա նշեց, որ նախագծերը մշակելուց հետո այս բուհերի ընդհանուր վերանորոգումների և կահավորման գումարը կկազմի շուրջ 1.7 մլրդ դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան