Տիրապետում ենք և՛ գրական հայերենին, և՛ այլ բառապաշարի, վիրավորանքը կունենա հակազդեցություն. Արարատ Միրզոյանը զգուշացնում է ՀՀԿ-ին

Լուրեր

12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
Բոլորը

Երևանի ավագանու Հանրապետական անդամները պետք է հասկանան՝ «Ելք»-ի հետ չի կարելի է այդպես վարվել: Factor.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով երեկ Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպին, երբ երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչները փոխադարձ վիրավորանքներ էին հնչեցնում միմյանց հասցեին:

Ամեն ինչ սկսվել էր այն բանից հետո, երբ ՀՀԿ-ական Արմեն Սահակյանը՝ «Ծիտ» մականունով, Անահիտ Բախշյանին դիմել էր «Անո»-ով և «պարոն Բախշյան»-ով:

«Մեր ֆրակցիայի ներկայացուցիչները ստիպված են եղել շատ կոշտ սաստել և ցույց տալ, որ այդպիսի պահվածք չի կարելի ցույց տալ ավագանու նիստում և «Ելք» դաշինքի նկատմամբ»,- մեզ հետ զրույցում նշեց ընդդիմադիր դաշինքի պատգամավորը:

Մեր դիտարկմանը, որ «Ելք» դաշինքի անդամի կողմից ևս սպառնալիք է հնչել, որ այդ անձին երկու մատով կխեղդի, Արարատ Միրզոյանը պարզաբանեց. «Անի Խաչատրյանն է այդ բառերի հեղինակը, ես խոսել եմ իր հետ, նա ասել է, որ այդ բառերից մի քանի րոպե առաջ նրան մոտեցել է ՀՀԿ-ականներից մեկը և վիրավորել: Նա էլ ստիպված է եղել այդպես պատասխանել»:

Միրզոյանն ընդգծեց՝ իրենք տիրապետում են և՛ գրական հայերենին, և՛ այլ բառապաշարի. «Կարող ենք ինքնապաշտպանվել, թե՛ միջանցքում, թե՛ դրսում, թե՛ նիստերի դահլիճում: Սա պետք է Հանրապետականը հստակ հասկանա: Կլինի վիրավորանք, կլինի հակազդեցություն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան