Մանվել Գրիգորյանի կալանքը չի փոխվի․ դատարանը 10 մլն դրամ գրավով խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.06.2026 | 14:16
 NYMEX․ Ոսկու գինն աճել է
13.06.2026 | 13:56
Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում Դևիսի գավաթին ընդառաջ
13.06.2026 | 13:33
Սպասվում է քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. Գագիկ Սուրենյան
13.06.2026 | 13:18
«էն փողը տվի՞ր», «Չէ, հեսա կտամ ապո, տալով ման եմ գալի»․ ՀԿԿ-ն ընտրակաշառքի մասին գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.06.2026 | 13:14
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
13.06.2026 | 12:51
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13.06.2026 | 12:34
Հայաստանը ՄԱԿ-ում աջակցություն է հայտնել UNDP-ի և UNFPA-ի մանդատներին
13.06.2026 | 12:07
ԱԱ-2026․ Օրվա խաղերը, պայքարը սկսում է Բրազիլի հավաքականը
13.06.2026 | 11:55
Երևանում կանցկացվի Հայ-բրիտանական բիզնես համաժողով
13.06.2026 | 11:33
Հնդկաստանում ՀՀ դեսպանը մասնակցել է Sri Lanka EXPO-2027 ցուցահանդեսի միջոցառումների վերաբերյալ քննարկումներին
13.06.2026 | 11:25
Կանադան բռնաբարության մեջ մեղադրվող ֆուտբոլիստին մուտքի վիզա չի տրամադրել ԱԱ-2026-ին մասնակցելու համար
13.06.2026 | 10:49
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 13-ի դրությամբ
13.06.2026 | 10:29
Երկու զինվորական դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել՝ գործերի հսկողության թերացումների համար
13.06.2026 | 10:20
Անգլիայի հավաքականին թալանել են ԱԱ-2026-ից առաջ
13.06.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ վերսկսվեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը, որը 1 ժամով ընդհատվել էր և դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանի պաշտպաններն այսօր դատարան ներկայացրին իրենց պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոխելու և 10 մլն դրամ գրավ կիրառելու վերաբերյալ միջնորդություն՝  նշելով, որ Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել է, իսկ նրա ոտքերը 50-70 տոկոսով  դարձել են անզգա։

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Մնացականյան Մարտիրոսյանը հրապարակեց պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը՝ ամբողջությամբ մերժելով այն։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու համար։

Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը, որն այսօր նույնպես ներկա է դատական նիստին, մեղադրվում է Մանվել Գրիգորյանի որդու՝ Ա․ Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու և իրենց պատկանող տներից մեկում պահելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։