Ադրբեջանը փորձեց խայծ գցել, և եթե կողմերից որևէ մեկին ձեռնտու լիներ, դեպքերն ընթացք կստանային. քաղաքագետը՝ Արցախում խաղաղապահների տեղակայման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.02.2026 | 11:01
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
05.02.2026 | 11:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
05.02.2026 | 10:55
Էրդողանը ընդգծել է Փաշինյանի և Ալիևի քայլերը խաղաղության հաստատման համար
05.02.2026 | 10:53
Խորեն Բայրամյանը գոլ է խփել «Նոային»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 10:46
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
05.02.2026 | 10:37
Երևանը պետք է հաշվի առնի, որ ԵՄ-ն վերածվում է ռազմաքաղաքական միության ագրեսիվ ՌԴ-ի նկատմամբ. Օվերչուկ
05.02.2026 | 10:31
ՀՀ դեսպանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված Հազվագյուտ հանածոների թեմայով նախարարական համաժողովին
05.02.2026 | 10:20
Ոսկու և արծաթի գները նվազել են. NYMEX
05.02.2026 | 10:11
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան և Քաջարան-Մեղրի ճանապարհները փակ են միայն կցորդով մեքենաների համար
05.02.2026 | 09:58
Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է
05.02.2026 | 09:50
Կլիմայի փոփոխության պատճառով ձմեռային Օլիմպիական խաղերը վտանգի տակ են․ Ազիզյան
05.02.2026 | 09:38
3 մեքենա է բախվել Երևան-Երասխ ճանապարհին. «Zil»-ը կողաշրջվել է
04.02.2026 | 23:29
ՇՄ նախարարը և Դևիդ Կուպերը քննարկել են «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի ներքո ընթացող գործընթացներ
04.02.2026 | 23:21
Հայաստանը պաշտպանում է հավատքի ազատությունը. դեսպան Մկրտչյանի ուղերձը «Save Armenia 2.0»-ում
04.02.2026 | 23:04
Համաշխարհային մարդասիրական օգնության կրճատումները կարող են հանգեցնել գրեթե 10 միլիոն լրացուցիչ մահերի մինչև 2030 թվականը. հետազոտություն
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ

– Պարո՛ն Մեհրաբյան, ԵԽԽՎ ամառային նստաշրջանում քննարկվեց և քվեարկվեց Ռուսաստանի «վերադարձի» հարցը: Հայաստանի ԱԺ պատվիրակության քվեարկությունը տարատեսակ մեկնաբանությունների առիթ տվեց: Ռուբեն Ռուբինյանը դեմ էր քվեարկել, հետո դա պարզաբանեց տեխնիկական խնդիրներով, Հովհաննես Իգիթյանն ընդհանրապես չէր մասնակցել քվեարկությանը: Այսօր պարոն Իգիթյանը խորհրդարանում տեղի ունեցած ասուլիսում ասել է, որ բազմաթիվ հարցեր են քննարկման դրվել, և ճիշտ է, որ յուրաքանչյուր պատգամավոր ներկա գտնվի իր հարցի քննարկմանը, այդ պատճառով ՌԴ-ին վերաբերող հարցի քվեարկությանը ներկա չի եղել և չի սեղմել կոճակը: Այս պարզաբանումը Ձեզ բավարարո՞ւմ է և, ընդհանրապես, այս հարցի շուրջ նման աղմուկ բարձրացնել պե՞տք էր:

– Նախ՝ ինչ է տեղի ունեցել: Ըստ էության՝ եվրոպական քաղաքական վերնախավի ջախջախիչ մեծամասնությունը հանդես է եկել Ռուսաստանին ԵԽԽՎ վերադարձնելու նախաձեռնությամբ: Դա եղել է Եվրոպայի որոշումը, որին տարբեր արձագանքներ են եղել: Դեմ արձագանքները հիմնականում եղել են Ուկրաինայից և Վրաստանից՝ հասկանալի պատճառներով, ինչպես նաև Կենտրոնական Եվրոպայի երկրներից, մասնավորապես՝ Լեհաստան, Բալթյան երկրներ, որոնց այս անգամ միացել է նաև Սլովակիան: Ի՞նչ կարող էր անել Հայաստանը: Բնականաբար, Հայաստանը չէր գնա մի քայլի, որն ակնհայտորեն դեմ էր լինելու Եվրոպայի քաղաքական վերնախավին, որովհետև դրանում շահ չունի, և չէր գնալու քայլերի, որոնք ավելորդ գրգռելու էին ՌԴ-ին: Հետևապես՝ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Դրա շուրջ խոսակցությունները, կարծում եմ, մի քիչ չափազանց շատ են, բայց մենք գործ ունենք փաստերի հետ. հայկական պատվիրակությունը քվեարկել է այնպես, ինչպես դա արտացոլված է պաշտոնական արձանագրությունում: Այն բացատրությունները, որոնք տրված են, ընդունելի են քաղաքական բոլոր շահառուների կողմից, իսկ մնացած խոսակցությունները լիրիկայի ժանրից են: Այդ քվեարկությունը, քվեարկության այդպիսի բացատրությունը ձեռնտու է Հայաստանի ղեկավարությանը, եվրոպացիներին և ռուսներին: Այստեղ շրջանը փակվում է:

– Զոհրաբ Մնացականյան-Էլմար Մամեդյարով վաշինգտոնյան հանդիպումից հետո ադրբեջանական կողմը հայտարարեց, որ Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցով բանակցություններում քննարկվում է խաղաղապահների տեղակայման հարցը: Հայաստանի ԱԳՆ-ն հերքեց լուրը, ԵԱՀԿ Մինսկի խումբը որևէ կերպ չարձագանքեց, իսկ Արցախից խաղաղապահների տեղակայմանը դեմ հայտարարություններ են հնչում՝ վկայակոչելով այլ հակամարտությունների գոտիներում խաղաղապահ առաքելությունների փորձը: Ըստ Ձեզ՝ խաղաղապահների տեղակայման անհրաժեշտություն կա՞:

– Այն, ինչ ասաց Ադրբեջանը, բացի ադրբեջանական կողմից՝ որևէ մեկը չի պնդում կամ գոնե պատրաստ չէ պնդելու: Հայկական կողմը դա հերքեց, Հայաստանի ԱԳՆ-ն նաև պատշաճ մեկնաբանություն տվեց, թե ինչ է, այնուամենայնիվ, քննարկվել, և մենք տեսանք, որ խաղաղապահների հարցը դեռ չկա: Ըստ էության՝ խաղաղապահների հարցն ամենախնդրահարույցն է, որը կարող է տարաձայնությունների բերել համանախագահ երկրների միջև: Իսկ սա ես կարևորում եմ, որովհետև ԼՂ բանակցությունների հարթակը, գուցե, եզակի է միջազգային հարաբերություններում՝ այն իմաստով, որ այդ հարթակը, կարծես, միակն է, որտեղ ՌԴ-ն և Արևմուտքը, գոնե այս պահի դրությամբ, աշխատում են կոնսենսուսի պայմաններում: Հետևապես, Ադրբեջանը փորձեց խայծ գցել, խոսակցություն բացել այդ թեմայով, եթե կողմերից որևէ մեկին ձեռնտու լիներ դեպքերի նման ընթացքը, այդ խոսակցությունը զարգացում կստանար: Այսօր ՄԽ եռանախագահությունը մնում է այն ռեժիմում, որում կա գոնե վերջին տարիներին, այսինքն՝ հասկանում են, որ այս պահին հակամարտության առարկայական կարգավորումը հնարավոր չէ, հետևապես՝ զբաղվում են հակամարտության մենեջմենթով:

– Վաշինգտոնյան հանդիպումից առաջ ակտիվացան խոսակցությունները, որ արցախյան հակամարտության կարգավորման հարցով «Բոլթոնի պլանի» մասին նաև պետք է խոսք գնա, սակայն հանդիպումից հետ տեղեկություն տարածվեց, որ այդ մասին չի խոսվել: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

– «Բոլթոնի պլան» կոչված արտահայտությունը ռուսական քարոզչության հերթական «բադիկներից» է, որոնք շրջանառության մեջ են դնում, սակայն դրանք կոչված են քողարկելու իրականում գոյություն ունեցող «Լավրովի պլանը»: «Բոլթոնի պլան» ասվածը գոյություն չունի, քանի դեռ դրա մասին չեն խոսել Բոլթոնը կամ նրա մերձավորներից որևէ մեկը, որը դրա լիազորությունն ունի: ԱՄՆ-ին, ըստ էության, ներկայիս իրավիճակը թվում է չարյաց փոքրագույնը, և եթե Բոլթոնն ինքը չի խոսում, «Բոլթոնի պլան» կոչվածից ամենաշատը խոսում են ռուսները: Ես կարծում եմ, որ դրանից «Կիկոսի մահ» սարքել պետք չէ:

– Անդրադառնանք նաև Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Մեկ շաբաթից ավելի է՝ այնտեղ ցույցեր են: Ինչպե՞ս եք գնահատում հարևան երկրում տիրող իրավիճակը, ի՞նչ զարգացումներ եք սպասում: Սա իշխանափոխությանն ուղղված լուրջ քա՞յլ է, թե՞ ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերը փորձում են իրենց ուժերը գնահատել:

Ձեր թվարկածի բոլոր տարրերն էլ այս կամ այն չափով կան: Այնուամենայնիվ, Վրաստանում ժողովրդավարացման նոր ալիք է բարձրացել, և այդ անհաջողակ ռուս պատգամավորի այցն ուղղակի ձգանն էր, որի վրա սեղմեցին՝ առանց հասկանալու՝ ինչն ինչոց է: Բայց, մյուս կողմից, ՌԴ-ի քայլերին հետևելով՝ կարելի է հետևություն անել, որ նրանք սպասում էին նման զարգացումների, որ այս ամենն անեին: Վրաստանին լուրջ փորձություն է սպասվում: Ե՛վ Վրաստանը, և՛ Հայաստանը, և՛ հետխորհրդային մյուս երկրները սրանից գոնե մեկ կարևոր հետևություն պետք է անեն, որ ժամանակն է սովորել ապրել առանց Ռուսաստանի: Խոսքը թշնամանալու, պատերազմ հայտարարելու մասին չէ, պարզապես պետք է հասկանանք, որ երբ Պուտինի քաղաքական վախճանը տեղի ունենա, այս նեոկայսերական ծրագիրը հուղարկավորվելու է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Թամարա Հակոբյան