«Բացարձակապես սուտ է». Ստեփանակերտի քաղաքապետի խոսնակը՝ Սամվել Բաբայանի գրասենյակի հայտարարության մասին

Լուրեր

11.07.2026 | 12:34
Լոռիում քննարկվել է Վանաձոր-Փամբակ համայնքների միավորման օրենսդրական նախագիծը
11.07.2026 | 12:23
Հայտնի է՝ որքան պարգևավճար է ստանալու Անգլիայի հավաքականն աշխարհի չեմպիոն դառնալու դեպքում
11.07.2026 | 12:16
«Արարատ ցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյանը տեսանյութ է հրապարակել
11.07.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
11.07.2026 | 11:33
Ստրասբուրգում քննարկվել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանության նոր չափանիշները
11.07.2026 | 11:22
Աշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից
11.07.2026 | 11:12
ՖԻՖԱ-ն կարող է շուրջ 11 միլիոն դոլար վաստակել ԱԱ-2026-ի եզրափակիչի ստադիոնի խոտածածկի կտորների վաճառքից
11.07.2026 | 10:59
Հրդեհ Մայակովսկի բնակավայրում․ տուժածներ չկան
11.07.2026 | 10:40
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 11-ի դրությամբ
11.07.2026 | 10:22
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.07.2026 | 10:01
Իսպանիայի հավաքականը ռեկորդներ է սահմանել
11.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց և կիսաեզրափակիչում կմրցի Ֆրանսիայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.07.2026 | 23:30
Սալոնիկից Մեմինգեմ մեկնող ինքնաթիռում պատուհան է վնասվել․ ուղևորի գլուխն ու ուսերը հայտնվել են դրսում
10.07.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
10.07.2026 | 23:01
Instagram-ը և Facebook-ը կախվածություն են առաջացնում․ Եվրահանձնաժողովը Meta-ին սպառնում է տուգանքներով
Բոլորը

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի մամուլի խոսնակ Դավիթ Միքայելյանը հերքում է տեղեկությունները, որ քաղաքապետի հրահանգով տեսախցիկ է տեղադրվել այն շենքի միջանցքում, որտեղ տեղի է ունենում Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքը:

«Բացարձակապես սուտ է, չկա այդպիսի բան: Նորմալ կազմակերպվում է ստորագրահավաքը: Մարդիկ ազատ, առանց կաշկանդվելու գնում են, իրենց իրավունքն է, ստորագրում են: Չկա այդպիսի բան, ես հերքում եմ»,- ասաց մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանի գրասենյակը հունիսի 27-ին հայտարարություն էր տարածել, որի համաձայն՝ հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը Ստեփանակերտի Վազգեն Սարգսյան 25 հասցեում գտնվող շենքի միջանցքում, որտեղ ստորագրահավաք է անցկացվում, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հրահանգով տեսախցիկ է տեղադրվել՝ տեսագրող սարքով: Նախաձեռնող խումբը սա որակել էր ստորագրահավաքի գործընթացին խոչընդոտելու փորձ:

Մեր դիտարկմանը, որ Սամվել Բաբայանի գրասենյակը լուսանկար է հրապարակել, որը վկայում է տեսախցիկի առկայության մասին, խոսնակն ասաց. «Այդպիսի բան չկա, ինչպես կարելի է… ոչ մի կաշկանդող բան չկա: Կարող եք ցանկացած քաղաքացու հարցնել»:

Նշենք, որ ստորագրահավաքի նպատակը Արցախի Հանրապետության Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում փոփոխություն կատարելն է, որը ՀՀ քաղաքացիներին ևս հնարավորություն կընձեռի որպես թեկնածու առաջադրվել Արցախի Հանրապետության նախագահի և ԱԺ ընտրություններում:

Նարեկ Կիրակոսյան