Արցախում մեկնարկած ստորագրահավաքի վայրում Ստեփանակերտի քաղաքապետի հրահանգով տեսախցիկ է տեղադրվել. Սամվել Բաբայանի գրասենյակի հայտարարությունը

Լուրեր

13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
13.10.2026 | 20:29
Ավազակության համար հետախուզվող 44-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է
13.10.2026 | 20:14
Մերձավանում 24 ժամ ջուր չի լինի
13.10.2026 | 20:00
Էլի ենք ասում՝ Սամվել Կարապետյանը հաջորդ վարչապետն է․ փողոցային պայքարի օրակարգ ունենք․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 19:45
Լարված մթնոլորտ, քանդված կրպակներ․ ի՞նչ են առաջարկում գործազուրկ դարձածներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 19:28
ՏԿԵ նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները
13.10.2026 | 19:15
Վլադիմիր Վարդանյանը՝ «Հրայր Թովմասյան-2» սցենարո՞վ․ ով կընտրվի ՍԴ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ  Արցախի Հանրապետության Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում փոփոխություն կատարելու նպատակով Արցախում մեկնարկած ստորագրահավաքի վայրում Ստեփանակերտի քաղաքապետի հրահանգով տեսախցիկ է տեղադրվել: Ստորագրահավաքի նախաձեռնող խումբը սա քաղաքացիների սահմանադրական իրավունքի իրացմանը խոչընդոտելուն ուղղված  գործողություն է դիտարկում:

Հայտարարությունը ստորև.

«ԱՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում փոփոխություն կատարելու նպատակով Արցախում մեկնարկած ստորագրահավաքի նախաձեռնող խումբը տեղեկացվել է այն մասին, որ ս.թ. հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը Ստեփանակերտ քաղաքում՝ Վազգեն Սարգսյան 25 հասցեում գտնվող շենքի միջանցքում,որը գտնվում է ստորագրահավաքի վայրի հսկողության տակ, Ստեփանակերտի քաղաքապետ Ս. Գրիգորյանի հրահանգով տեղադրվել է տեսախցիկ տեսագրման սարքով: Նախաձեռնող խումբն իր մտահոգությունն է հայտնում և միաժամանակ դիտում է այս ամենը քաղաքացիների սահմանադրական իրավունքի իրացմանը խոչընդոտելուն ուղղված  գործողություն:

Տեսախցիկի տեղադրումը սադրիչ գործողություն է  և հանգեցնելուէ կոնֆլիկտային իրավիճակի: Հունիսի 4-ից՝  ստորագրահավաքի մեկնարկից սկսած, Ստեփանակերտի քաղաքապետը մերթընդմերթ խոչընդոտում է ստորագրահավաքի օրինական անցկացմանը։ Նախ շուրջ 40 000 ընտրական իրավունք ունեցողանձանց քաղաքում տրամադրվել էր ընդամենը մեկ սենյակ ստորագրահավաքը իրականացնելու համար,  հանրային ծառայողներին հրահանգվել էր թույլ չտալ ԱՀ այլ համայնքների և քաղաքների բնակիչներին մասնակցել ստորագրահավաքին Ստեփանակերտում, մինչդեռ ԱՀ յուրաքանչյուր քաղաքացի`Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման համաձայն,ով ունի ընտրական իրավունք կարող է մասնակցել ստորագրահավաքին ԱՀ ցանկացած քաղաքում և համայնքում։ Այս հարցը իհարկե իր լուծումը գտավ ԱՀ Արդարադատության նախարարի հետ ստորագրահավաքը նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի հանդիպումից հետո։ Ապա նաև քաղաքապետի կողմից  լիազորված հանրային երեք ծառայողներին պարտադրվել էր , որ երեքն էլ միանգամից ստորագրեն ստորագրահավաքի համար նախատեսված ձևաթերթիկի տակ, մինչդեռ դա պետք է արվեր հերթափոխով։  Այս ամենից զատ պետական բոլոր կառույցների աշխատակիցներին պարտադրվել է չմասնակցել ստորագրահավաքին՝ ընդհուպ մինչև վախի սպառնալիքներ հնչեցնելը և պահանջելը  նրանցից անձը հաստատող փաստաթղթեր։

Նախաձեռնող խումբը հետամուտ կլինի այսպիսի անօրինական գործողությունների բացահայտմանը և նրանց լուսաբանմանը, ապա նաև օրինական դաշտում այս բոլոր հարցերի հանգուցալուծմանը»,- ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում կատարվելիք փոփոխությունը  հնարավորություն կընձեռի ՀՀ քաղաքացիներին ևս որպես թեկնածու ընտրվելու իրավունք ունենալ Արցախի Հանրապետության նախագահական և ԱԺ պատգամավորական ընտրություններում: Երեկ տարածված հաղորդագրությունում նշվել էր, որ արդեն իսկ հավաքագրվել է 23 հազար ստորագրություն, մինչդեռ անհրաժեշտ էր 11 000:

Factor.am-ը կփորձի Արցախի իշխանություններից այս հայտարարության առնչությամբ մեկնաբանություն ստանալ: