Եթե նա Ազգային ժողովի նախագահ է, բնականաբար, ես էլ եմ համաձայնել, որ նախագահ լինի. Գալուստ Սահակյան. «Ժողովուրդ»

Լուրեր

15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
15.10.2026 | 19:30
Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ
15.10.2026 | 19:16
Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիին
15.10.2026 | 19:00
Ադրբեջանի և Թուրքիայի միջև առճակատման մեծ ներուժ կա․ հիջաբի արգելումը բացահայտեց խորքային տարաձայնություններ․ Նելլի Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:45
Գևորգ Փարսյանը երրորդ անգամ կպայքարի Կապանի համայնքապետի պաշտոնի համար
15.10.2026 | 18:32
Պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները ժամանում են ՄՀՀ. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «

ԱԺ ՀՀԿ պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը ընդունելի չի համարում «Ելք» խմբակցության կողմից ներկայացված ՀՀ-ի ԵՏՄ-ի կազմից դուրս գալու նախագիծը:  «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա բնական համարեց, որ ընդդիմադիր ուժերը պետք է նման նախաձեռնություններով հանդես գան, սակայն ընդգծեց, որ ՀՀԿ-ն ԵՏՄ-ի անդամակցության հարցում իր կարծիքը չի փոխել:  

-Պարո՛ն Սահակյան, «Ելք» խմբակցությունը ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց է սկսում: Ինչպե՞ս եք վերաբերվում իրենց նախաձեռնությանը:

-Ընդդիմադիր քաղաքական ուժ է, իր կարծիքն է հայտնել, սակայն այն ընդհանրապես մեզ համար ընդունելի չէ: Մենք այդ առումով մեր կարծիքները ներկայացրել ենք: Միեւնույն ժամանակ ԵՏՄ-ի հետ մեծ համագործակցություն է սպասվում: Որոշ դեպքերում մարդիկ գտնում են, որ պետք է հակադարձել «Ելք»-ի կարծիքին, սակայն ես գտնում եմ, որ ընդհանրապես պետք չէ հակադարձել, մարդիկ են, իրենց կարծիքը հայտնել են:

-Պարո՛ն Սահակյան, Ձեզ ինչպիսի՞ «ժառանգորդ» եք համարում Արա Բաբլոյանին: Օրինակ՝ պատգամավորներից շատերը նշում են, թե նա ավելի խիստ է` ընդհուպ պատգամավորների բացակայությունների հարցում:

-ԱԺ նախագահն այսօր բացակաների հետ կապ չունի: Երբ ես ԱԺ նախագահ էի, կանոնակարգով ես էի այդ հարցը որոշում: Այսօր, եթե որեւէ մեկը բացակա է, եթե գործուղման չէ, կամ այլ պատճառ չկա, ապա նրա բացական համարվում է բացակա, եւ ոչ ոք նրա բացական չի կարող դարձնել ոչ բացակա:

-Նա ամբողջովի՞ն է կատարում Ձեր նշած գործառույթները:

-Եթե նա Ազգային ժողովի նախագահ է, բնականաբար, ես էլ եմ համաձայնել, որ ԱԺ նախագահ լինի: Իսկ այդ գնահատականները կարող ենք 10, 20 ամիս հետո տալ: Այժմ կանոնակարգով էլ ամեն ինչ արված է, որ նիստերը չխաթարվեն եւ կարգուկանոնով առաջ գնան»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: