Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը ՖՄԿ կենտրոնակայանում ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոն խմբի բյուրոյի անդամներին

Լուրեր

18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոն խմբի բյուրոյի անդամները, խմբի նախագահ, ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի գլխավորությամբ, հանդիպել են ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի (Louise Mushikiwabo) հետ։

«Ողջունելով հյուրերին՝ ՖՄԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն հայտնեց Ֆրանկոֆոն խմբի նախագահ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանին հանդիպումը կազմակերպելու համար և նշեց, որ հաճույքով է ընդունում ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոն խմբի բյուրոյի անդամներին՝ միաժամանակ վստահություն հայտնելով, որ խումբը կշարունակի առավել նպաստել ընդհանուր առաջնահերթությունների շուրջ ՖՄԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի սերտացմանը։

Հանդիպման ժամանակ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, ներկայացնելով խմբի գործունեությունը, նշեց, որ վերջինիս նպատակն է առավել ճանաչելի դարձնել ֆրանկոֆոնիան ՅՈՒՆԵՍԿՕ-ում, արժևորել ՖՄԿ-ի գործունեությունը կրթության, թվային տեխնոլոգիաների, կանանց և տղամարդկանց միջև իրավահավասարության և երիտասարդությանը վերաբերող ոլորտներում։

Նա նաև ներկայացրեց Ֆրանկոֆոն խմբի կողմից նախատեսվող միջոցառումները, անդրադառնալով մասնավորապես հոկտեմբերի 9-ին կայանալիք Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված երեկոյին, ինչպես նաև «Ապրել միասինի» արժեքները խթանելու վերաբերյալ ՖՄԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Հայաստանի նախագահության կողմից 2020թ․ մարտին կազմակերպվելիք համատեղ միջոցառմանը, որին իր մասնակցությունը կունենա նաև Ֆրանկոֆոն խումբը։

ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն, ողջունելով Ֆրանկոֆոն խմբի նախաձեռնությունները, ընդգծեց աշխարհահռչակ շանսոնյե, ֆրանսիական երգի դեսպան Շառլ Ազնավուրի մեծ նպաստը՝ ամբողջ աշխարհում ֆրանսերենի տարածման գործում և սիրով ընդունեց նշյալ միջոցառմանը մասնակցելու հրավերը»,- ասված է հաղորդագրությունում: