Զոհրաբ Մնացականյանը և Մայքլ Մոլլերը բարձր են գնահատել ՄԱԿ Ժնևյան կառույցների աշխատանքներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը

Լուրեր

02.09.2026 | 19:11
Պապիկյանը 3-րդ բանակային կորպուսի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատարին
02.09.2026 | 18:56
Վթարի հետևանքով հոսպիտալացվել է 10 տուժած. ԱՆ
02.09.2026 | 18:50
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել «Գաջեգործ»-ի սեփականաշնորհումը և պետությանը վերադարձնել 8816 բաժնետոմս
02.09.2026 | 18:40
Վթար Քուչակ-Ապարան ճանապարհին. նախնական տվյալներով՝ կա 5 զոհ
02.09.2026 | 18:30
ՀԱՊԿ-ին ավելի լավ այլընտրանք չեմ տեսնում Թուրքիայի և Ադրբեջանի սպառնալիքին դիմագրավելու հարցում․ ՀՀ-ն միայնակ չի կարող․ Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 18:25
Ֆրանսիայում կանխել են Կիլիան Մբապեի առևանգումը. աղբյուր
02.09.2026 | 18:22
Ըստ փաստաբանների՝ Գագիկ Խաչատրյանը 24 ժամ չի սնվել // ԹՐԻՓՓ քննարկում՝ Սյունիքում․ ԼՈՒՐԵՐ
02.09.2026 | 18:19
Էրդողանը Հունաստանին կոչ է արել դադարեցնել ապառազմականացված կղզիների զինումը․ «Մեր հանգստությունը թուլություն չհամարեք»
02.09.2026 | 18:11
«Ռուսաստանի երկաթուղիների» «թունավորության» հարց ոչ ոք չի բարձրացնում, բացի Փաշինյանից․ Օվերչուկ
02.09.2026 | 18:00
Գագիկ Խաչատրյանի փաստաբանները դիմել են ՄԻԵԴ-ին՝ հրատապ միջոց կիրառելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 17:49
Ադրբեջանական SOCAR-ը մտնում է ԱՄՆ գազային շուկա․ Comstock-ը գործարքի հաշվին կկրճատի պարտքը
02.09.2026 | 17:37
Թումանյանում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը մեկնարկում է սեպտեմբերի 2-ին․ ԿԸՀ
02.09.2026 | 17:26
Նաիր Թիկնիզյանի գործակալ. «Հենց եղավ «Օլիմպիակոսի» տարբերակը, ընտրությունը կանգ առավ այս մեծ ակումբի վրա»
02.09.2026 | 17:24
Ինչո՞ւ է Գագիկ Խաչատրյանը հրաժարվել ՄՌՏ հետազոտությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 17:18
Կիևում փոխհրաձգություն է տեղի ունեցել Ուկրաինայի երկու ուժային կառույցների ներկայացուցիչների միջև
Բոլորը

Ժնևում հունիսի 25-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Մայքլ Մոլլերի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և ՄԱԿ Ժնևյան գրասենյակի տարբեր կառույցների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և դրանց աշխատանքներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը, որը նպաստում է երկրում մարդու իրավունքների և ժողովրդավարության խթանմանը։

Զոհրաբ Մնացականյանը և Մայքլ Մոլլերը մտքեր են փոխանակել «Կայուն զարգացում 2030» օրակարգում ներգրավված նպատակների իրականացման շուրջ։ Արտգործնախարարը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը և հանձնառությունը Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացմանը՝ նշելով, որ ԿԶՆ ազգայնացման գործընթացն ուղեկցվում է Հայաստանի նոր կառավարության կողմից ձեռնարկված հավակնոտ բարեփոխումների ծրագրով։

Այս առնչությամբ Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրել է ժողովրդավարության ու իրավունքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտներում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները։ Որպես կառավարության զարգացման օրակարգի առաջնահերություն՝ նախարար Մնացականյանն առանձնահատուկ ընդգծել է նորարարության, բարձր տեխնոլոգիաների և ստեղծարար կրթության ոլորտների զարգացմամբ տնտեսության խթանումը։

Երկուստեք կարևորվել է միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների ջանքերի համադրումը՝ միջազգային համագործակցության շրջանակներում ծավալվող նոր ուղղությունների հասցեագրման գործում, ինչպիսիք են՝ թվայնացումը, արհեստական բանականությունը և ռոբոտիզացումը։