Նարինե Թուխիկյանին չեմ ճանաչում, տեղի ունեցածից տեղյակ չեմ. Հրայր Թովմասյան

Լուրեր

15.06.2026 | 21:45
Երևանում և 10 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.06.2026 | 21:30
Ընդդիմությունը ճիշտ կանի մանդատները վերցնի․ ներքաղաքական պրոցեսները դեռ նոր են սկսվում․ Արմեն Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 21:17
Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին
15.06.2026 | 21:14
Զելենսկին հայտնել է, որ Պուտինին հրավիրել է բանակցություններ անցկացնել G7-ի գագաթնաժողովի շրջանակում
15.06.2026 | 21:00
Քաղաքական հաշվարկ․ ԿԸՀ-ն ասում է՝ չի ազդել, ԲՀԿ-ն՝ հակառակը․ ի՞նչ կլիներ, եթե 3 տեղամաս չզրոյացվեր. Փա՞ստ, թե՞ փուստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 20:49
Իրկուտսկի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել
15.06.2026 | 20:38
Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ` 15 օրում. Սուրենյան
15.06.2026 | 20:28
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիրը թվային եղանակով ստորագրվել է կիրակի
15.06.2026 | 20:15
Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» միջազգային խաղաղապահ զորավարժությունը
15.06.2026 | 20:10
Վերաքվեարկություն չի լինի․ սպասելիքներն ու ԿԸՀ-ի որոշումը․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
15.06.2026 | 20:08
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը վերջին տարիներին Հարավային Կովկասում ամենանշանակալի իրադարձությունն է․ Բաքվում Գերմանիայի դեսպան
15.06.2026 | 20:00
Վտանգավոր է․ չենք կարող ձևավորել ԱԺ՝ կոպիտ խախտելով սահմանադրական օրենքների պահանջները․ Հասմիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 19:57
Քրեական ոստիկանները բացահայտել են համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
15.06.2026 | 19:54
Միրզոյանը և Նիդերլանդների իր գործընկերը քննարկել են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքները
15.06.2026 | 19:48
ԿԸՀ-ի որոշումը վտանգավոր նախադեպ է ստեղծում. «Ականատես»
Բոլորը

 Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը տեղյակ չէ, որ Հովհաննես Թումանյանի թանգարանում բոլշևիկյան բռնաճնշումների մասին «Խավարում» խորագրով ցուցահանդես է բացվել, ապա փակվել:

«Մենք տասնյակ օրենքներ ունենք, որոնք բռնադատվածների, աքսորվածների նկատմամբ այլ վերաբերմունք են նախատեսում: Նրանց իրավունքների վերականգնման և հանրային ընկալման մեջ ոչինչ չի փոխվել, եթե ինչ-որ մեկը դիտարկում է, որ դրանով հակասովետական ինչ-որ բան կա, ես նման ընկալում չունեմ» ,- նշեց Թովմասյանը:

Իշող Հանրապետականի ներկայացուցչից լրագրողները հետաքրքրվեցին՝ քաղաքական բռնաճնշումների վերաբերյալ ցուցահանդեսը կարո՞ղ է կամ պետք է լինի ապաքաղաքական, Թովմասյանն արձագանքեց. «Պետք է լինի ապաքաղաքական»:

Հիշեցնենք՝ Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանում օգոստոսին ներկայացվել էր «Խավարում» խորագրով ցուցադրություն, որը նվիրված էր բոլշևիկյան բռնաճնշումների հայ զոհերի հիշատակին։ Վերջիններիս թվում են նաև ամենայն հայոց բանաստեղծի երեք որդիները: Ցուցադրությունը, սակայն, որը նախատեսված էր ներկայացնել մինչև ուշ աշուն, փակվել է` մշակույթի նախարարության կարգադրությամբ:

Ինքը` թանգարանի տնօրեն նարինե Թուխիկյանը Factor.am-ի հետ զրույցում դա որակել էր որպես «չար շանտաժ». «Չար զրպատությամբ հասան չգիտեմ ուր։ Ես չգիտեմ՝ իրենք ուր են դիմել։ Եվ ում որ դիմել են, նրանք էլ, բնականաբար, իմ գործատուին են տեղեկացրել, ես վստահ եմ, որ դա եղել է այդ մարդկանցից՝ զրպարտիչներից ազատավելու միջոց: Իհարկե, ուրիշ տարբերակ չկա, ոչ թե բոլշևիկների, այլ այդ որակի, Թումանյանի տղաներին սպանող որակի բոլշևիկների արածն է։ Չի վերացել այդ որակը։ Հիմա միջավայրը հարմար չէ իրենց, և իրենք փորձում են անընդհատ այդ միջավայրը ստեղծել, իսկ եթե լինում են քայլեր, որոնք այդ միջավայրը մերկացնում են, այսպես է լինում, դա նորմալ է։ Սրիկաների մնացուկներն ամեն կերպ փորձում են ամեն լուսավոր բան սևացնել»։

Նշենք նաև, որ վերոնշյալ հարցով  Factor.am-ին մեկնաբանություն էր տվել մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: 

Ի դեպ, Հանրապետական պատգամավոր Շուշան Պետորսյանը հրաժարվեց պատասխանել թեմայի շուրջ Factor.am-ի հարցին` նշելով, որ տեղյակ չէ կատարվածի մասին:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Շողիկ Գալստյան