Չեմ հասկացել՝ ինչ կատարվեց. 7 հոգով հարձակվեցին ու նստեցրին մեքենան. Մինասյանը ցույցի մասնակից չի եղել

Լուրեր

08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
Բոլորը

Մինաս Մինասյանը, ում Վրաստանի ոստիկանությունը բերման էր ենթարկել հունիսի 20-ի բախումների ժամանակ, քիչ առաջ ազատ է արձակվել: Ալիքի հետ զրույցում Մինասյանն ասաց, որ ցույցի մասնակից չի եղել: Ընկերներին էր հանդիպել ու քայլում էին դեպի Ռուսթավելի պողոտա: Դա այն պահն էր, երբ արդեն  հատուկ միջոցներ էին կիրառվել ու ցուցարարները իջնում էին պողոտայով.

«Գրադարանի մոտից վերև էինք քայլում, տեսանք, որ մեծ մասսա է իջնում ներքև, հետո գազի հոտ զգացինք, իտալական բակ կար,արագ մտանք, ես բակի մուտքի կամարին մոտեցա՝ նայելու թե ինչ է կատարվում, ընկերներս բակում մնացին,ես ավելի մոտ էի փողոցին, բայց փողոց դուրս չեկա: Վայրկյաններ տևացին, չհասկացա՝ ինչ կատարվեց, ոստիկանները եկան, գետնին գցեցին, ուժգին, նրանք ասում են, որ զգուշացում է եղել, բայց չի եղել, ես դատարանում էլ ասացի: Ասում էին, իբր ես զգուշացմանը չեմ ենթարկվել ու ընդդիմացել եմ բերման ենթարկելու ժամանակ, դա սուտ է, ես չեմ էլ հասկացել ինչ կատարվեց: Երբ 7 հոգի հարձակվում է , ընդդիմանալ հնարավոր չէ»: 

Մինասն ասում է, որ բերման ենթարկելուց չնայած չի դիմադրել, սակայն ոստիկանները անտեղի  ոչ համաչափ ուժ են կիրառել: Նրա վրա հարձակվել է 7 ոստիկան: Մինասյանն ասում է, որ ոստիկանությունը զանգելու հնարավորություն չի տվել:  Այցելել են դեսպանատան ու Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները:

«Չեն թողել ընտանիքիս հետ կապվեմ, հյուպատոսարանի հետ  կապվեմ, ասացին, որ հյուպատոսը տեղյակ է ու գալիս է, բայց նման բան չկար, բերման ենթարկելուց հետո 6 ժամ սպասել եմ, հետո ուղարկեցին մեկուսարան; Չեն թույլ տվել ընտանիքիս հետ կապվել, ես թարգմանչի միջոցով եմ կապ հաստատել, խնդրել եմ որ զանգի տեղեկացնի»:

Մինաս Մինասյանն ուսանող է, այս պահին ապրում և սովորում է Վրաստանում: