Վրաց քաղաքագետները մոտ ապագայում երկրում իշխանափոխություն չեն կանխատեսում

Լուրեր

08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
Բոլորը

Վրաց քաղաքագետները երկրում տեղի ունեցող վերջին օրերի իրադարձությունների արդյունքում, գոնե մոտ ապագայում, իշխանափոխություն չեն կանխատեսում: Քաղաքագետ Գիա Խուխաշվիլին Factor.am-ի հետ զրույցում ասաց՝ այս պահին երկրում հեղափոխական իրավիճակ չէ, բայց Վրաստանի իշխանությունը համակարգային խնդիրներ ունի:

«Կարծում եմ՝ դժվար կլինի պահել իշխանությունը: Բայց դժվար է դատել, թե երբ իշխանափոխությունը տեղի կունենա: Ամեն դեպքում՝ կարող եմ ասել, որ դա այսօր կամ վաղը չի լինի»,- նշեց Խուխաշվիլին:

Նրա կարծիքով՝ Վրաստանում տեղի ունեցող գործընթացը բազմաթիվ պատճառներ ունի՝ սոցիալական ու տնտեսական խնդիրներից մինչև կառավարում. «Ինքներդ էլ հասկանում եք, դուք նույնպես որոշակի փորձ ունեք, թե ինչ է տեղի ունենում, երբ խնդիրները կուտակվում են: Կարծում եմ՝ այս պահին ոչ մի դրամատիկ բան տեղի չի ունենա, բայց իշխանությունները մեծ խնդիրներ ունեն»:

Խուխաշվիլին ամենամեծ խնդիրը համարում է Վրաստանում գործող կառավարման մոդելը: «Իշխանություններից պահանջները մեծ են՝ և՛ սոցիալական բնույթի, և՛ կառավարման կազմակերպման առումով, երբ մեկ մարդու կողմից են բոլոր որոշումներն ընդունվում: Մեր կառավարման մոդելը շատ նման է Մոլդովայի կառավարման մոդելին, երբ միակ հարուստ մարդը որոշումներ է կայացնում: Տպավորություն է, որ Բիձինա Իվանիշվիլին է բոլոր որոշումները կայացնում, ընդ որում՝ չլինելով վարչապետ»,- ընդգծեց անկախ փորձագետը:

Ի տարբերություն Խուխաշվիլիի՝ քաղաքագետ, Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր Գելա Վասաձեն կարծում է, որ Վրաստանն այս պահին քաղաքական ճգնաժամի մեջ է:

«Դա Ռուսաստանի քաղաքական գործողությունների ու Վրաստանի ներկայիս իշխանությունների, հատկապես՝ իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի սխալի հետևանքն է»,- շեշտեց նա։

Իսկ ահա քաղաքագետ Նիկա Չիտաձեն կարևորում է խորհրդարանական ընտրությունները համամասնական ընտրակարգով անցկացնելու՝ ընդդիմության պահանջին իշխող «Վրացական երազանք» կուսակցության դրական արձագանքը: «Ըստ իս՝ դա կօգնի ավելի բազմակողմանի խորհրդարան ունենալ, ինչը Վրաստանի ժողովրդավարացման համար հարմար պայմաններ կստեղծի։ Կարծում եմ, որ այսօրվանից հետո կփոխվի նաև ցույցերի ձևաչափը կամ, առնվազն, մասնակիցների թիվը»,- հավելեց Չիտաձեն:

Իշխանափոխության հավանականության մասին հարցին ի պատասխան էլ՝ քաղաքագետն ասաց. «Հույս ունեմ՝ այո։ Եթե «Վրացական երազանքն» ընտրություններում 50%-ից պակաս ձայն հավաքի, կսկսվի մի գործընթաց, որի արդյունքում նրա ուժերը կթուլանան և նոր իշխանություն կձևավորվի»:

Երեք փորձագետներն էլ համաձայն չեն հնչող տեսակետին, որ Թբիլիսիում ցույցերը կազմակերպել և ղեկավարում է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Կարծում են՝ ո՛չ նա, ո՛չ նրա քաղաքական ուժն առայժմ նման ակցիաներ կազմակերպելու կարողությունը չունեն:

«Սաակաշվիլին, գուցե, որոշ դեր խաղում է, որովհետև այդ ակցիաներին ակտիվորեն մասնակցում են նրա կողմնակիցները, բայց նա չէ կազմակերպիչը: Նույնիսկ նրա կուսակցության ղեկավար Գրիգոլ Վաշաձեին ամբիոնին մոտ չթողեցին»,- ասաց Գիա Խուխաշվիլին:

Ինչ վերաբերում է Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը, թե միայն Մոսկվային է ձեռնտու Թբիլիսիում տիրող իրավիճակը, մեր զրուցակիցները երկրի նախագահին խորհուրդ տվեցին առաջին հերթին սեփական իշխանությանը մեղադրել:

«Զուրաբիշվիլին պետք է առաջին հերթին իրեն մեղադրի, քանի որ հենց ինքն է ռուս պատգամավորին թույլ տվել Վրաստան գալ: Իրենք են Գավրիլովին (ՌԴ Պետդումայի պատգամավոր – խմբ.) Վրաստան հրավիրել, խորհրդարանի խոսնակի աթոռին նստեցրել»,- եզրափակեց Չիտաձեն:

Նելլի Մելքոնյան